Aravot.am-ը պարզաբանում էր խնդրել ԿԳՄՍ նախարարությունից Արցախյան «Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբի վերաբերյալ, որի շուրջ 80 սաների հետ պարապմունքները Երեւանի համար 17 հատուկ դպրոցի տարածքում դադարեցվել էին, ակումբը արտաքսվել էր, իսկ ակումբի ղեկավար, «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության համահիմնադիր Արմեն Պետրոսյանի պնդմամբ՝ իր հանդիպումը նախարարի հետ ոչ մի կերպ չէր կայանում:
Aravot.am-ին քիչ առաջ ԿԳՄՍ նախարարությունից փոխանցեցին, որ նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է խնդիրը, եւ մարզիչը կհրավիրվի նախարարի հետ հանդիպման՝ քննարկելու եւ խնդրին հնարավոր լուծումներ տալու համար:
Արմեն Պետրոսյանը եւս Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ հրավիրվել է հանդիպման գալիք հինգշաբթի օրը:
Այլ մանրամասներ՝ հաջորդիվ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test