Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ–ական պատգամավոր․ Պատրաստ չեմ ապրել ադրբեջանցիների հետ panarmenian.net panarmenian.net

time
ՔՊ–ական պատգամավոր․ Պատրաստ չեմ ապրել ադրբեջանցիների հետ

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ասել է, որ անձամբ ինքը պատրաստ չէ ապրել ադրբեջանցիների հետ։

«Եթե անձամբ իմ կարծիքն եք հարցնում՝ ես պատրաստ չեմ ապրել ադրբեջանցիների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա, գրում է Aysor.am-ը։

ՔՊ-ականը, սակայն, նշել է, թե մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ էլ կան, որ ապրել են հայերի հետ։

«Բայց խաղաղության նախաստորագրված համաձայնագրում, ոչ մի բանակցություններում նման խոսակցություն չկա։ Վերադառնալ... չգիտեմ, գուցե, 50 տարի հետո գան, Գառնի- Գեղարդը տեսնեն, վերադառնան իրենց երկիր, կարող է հայերն էլ գնան, բայց դա չի կարող դիտարկվել որպես վերադարձ»,- ընդգծել է Ղահրամանյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահի թշնամական հռետորաբանությունն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին։

«Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևն օգոստոսի 8-ի փաստաթղթից այդքան էլ բավարարված չէ, ես տեսնում եմ չբավարարված մարդու կոմպլեքս»,- ասել է նա։

Հարցին՝ ի՞նչ է ուզում Ալիևը, նա արձագանքել է․ «միջանցք»։

«Իրենք կոնկրետ միջանցք են ուզում՝ 3-րդ պետությունների հսկողությամբ, ավելի շատ իրենց դաշնակից պետությունների հսկողությամբ, ոչ թե՝ մեր։ Դա չստացավ, դրա համար իմ մոտ տպավորություն է, որ բավարաված չէ»,- ասել է ՔՊ-ականը։

Ալիևը հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ», և որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ քանի որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test