Դիմող Արա Բարսեղյանը ներկայացնելով թիվ ՎԴ/1925/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ նշել էր, որ աշխատանքի է ընդունվել Տեսչական մարմնում, որպես ընդերքի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար՝ մինչեւ ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը: Կողմերի միջեւ 2020 թ. հունիսի 25-ին կնքվել է թիվ 10 ժամկետային աշխատանքային պայմանագիրը, որի 6-րդ կետով նախատեսվել է, որ պայմանագիրը լուծվում է` ՀՀ կառավարության 2018 թ. հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշման համաձայն։ Տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2022 թ. փետրվարին կազմակերպվել է մրցույթ, որին մասնակցել է նաեւ դիմողը եւ թեստավորման փուլը հաղթահարելուց հետո նույն ամսվա 22-ին մասնակցել է նաեւ կազմակերպված մրցույթի հարցազրույցի փուլին: Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Արա Բարսեղյանը հարցազրույցի փուլը չի հաղթահարել։
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 23.02.2022 թ. թիվ Կ 94-Ա հրամանով ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար Արա Բարսեղյանի հետ 2020 թ. հունիսի 25-ին կնքված թիվ 10 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2022 թ. փետրվարի 24-ից լուծվել է: Հրամանի համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2018 թ. հուլիսի 10-ի N 792-Ն որոշման հավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2022 թ. փետրվարի 22-ին՝ ժամը 10:30-ին կազմակերպված մրցույթի հարցազրույցն անցկացրած հանձնաժողովի եզրակացությունը:
Դիմողը նշել էր նաեւ, որ տվյալ դեպքում ՀՀ կառավարության 10.07.2018 թ. N 792-Ն որոշման 12-րդ կետով սահմանված է ոչ թե պայմանագիրը լուծելու կարգ, այլ այն պայմանագիրը լուծելու հիմքեր է նախատեսում, իսկ պայմանագիրը լուծելու հիմքերը բնականաբար տարբերվում են պայմանագիրը լուծելու կարգից, այսինքն՝ եթե լուծելու հիմքերը պարունակում են անհրաժեշտ պայմաններ, որոնց առկայության կամ բացակայության դեպքում կարող է լուծվել աշխատանքային պայմանագիրը, ապա լուծելու կարգը պետք է պարունակի կոնկրետ գործողությունների հաջորդականության կամ ընթացակարգի մասին տեղեկություններ, թե ինչպես, ինչ եղանակով կամ ինչ ժամկետներում պետք է լուծվի պայմանագիրը։ Դիմողը գտնում էր, որ ՀՀ կառավարության 2018 թ. հուլիսի 10-ի N 792-Ն որոշումը, ընդունված լինելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, ուղղակիորեն հակասում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին, քանի որ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողի լիազորությունների դադարման հիմքերը նախատեսված են նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, որտեղ որեւէ նշում չկա ժամկետային աշխատանքային պայմանագրի լուծման այնպիսի հիմքերի մասին, ինչպիսիք նախատեսված են ՀՀ կառավարության որոշման 12-րդ կետով։
Ըստ ՍԴ-ի`«Դիմողն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորված՝ աշխատանքի ազատ ընտրության հիմնական իրավունքի խախտման փաստը, հետեւաբար՝ վիճարկվող դրույթի եւ համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջեւ պատճառահետեւանքային կապի անմիջական առկայությունը»։ Իսկ ինչ վերաբերում է դիմումում ներկայացված այն փաստարկին, որ «ՀՀ կառավարության 10.07.2018 թվականի թիվ 792-Ն որոշումն, ընդունված լինելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, ուղղակիորեն հակասում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրեց, որ բարձրացված հարցի գնահատականը Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում չէ:
ՍԴԴԿՈ-58 որոշմամբ Արա Բարսեղյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժվեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 06.11.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test