Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վահան Քերոբյանի ձերբակալման հետքերով․ դատարանի գործն ու նոր ձերբակալությունը armlur.am armlur.am

time
Վահան Քերոբյանի ձերբակալման հետքերով․ դատարանի գործն ու նոր ձերբակալությունը

Քիչ առաջ հայտնել էինք, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ձերբակալվել է։ Նշենք, որ նա ևս մեկ քրեական գործով է անցնում, և դեռ ավելին՝ 2024 թվականին գտնվել է կալանքի տակ։

Նրա դեմ 2024 թվականին հարուցված քրեական գործը դեռ քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Վահան Ռուբենի Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ից զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և պատասխանատու լինելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդիրների ու գործառույթների, այդ թվում՝ մրցակցային պայմանների բարելավման, գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանման, կայուն տնտեսական զարգացման ու տնտեսական մրցակցության բարձրացման, ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման, հանրային ներդրումների արդյունավետության բարձրացման համար, և իրականացնելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ, իրավասու լինելով իր տեղակալներին տալ ցուցումներ և հանձնարարականներ, իր տեղակալների՝ իրեն հաշվետու լինելու պայմաններում, որպես պաշտոնատար անձ իրավասու լինելով կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իր իշխանական և ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը ծառայեցրել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, կատարել է այնպիսի արարք, որը չի բխել իր լիազորություններից և դուրս է իր լիազորությունների շրջանակից, որի հետևանքով էական վնաս է պատճառվել կազմակերպության իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին։

Աշոտ Պետրոսի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթեմզ» բաժնետիրական ընկերության մասնաճյուղի տնօրենների խորհրդի նախագահ և ցանկանալով ապահովել նշված ընկերության անխոչընդոտ հաղթանակը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար 2022 թվականի հոկտեմբերին հայտարարված «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման ծառայությունների ձեռքբերման» գնման գործընթացում, ընկերության աշխատակիցների հետ դրդել և օժանդակել է պաշտոնատար անձանց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին (ով հանդիսացել է նաև նշված ծառայության ձեռքբերման նպատակով ստեղծված գնահատող հանձնաժողովի նախագահը), նույն հանձնաժողովի անդամներ՝ նախարարության իրավաբանական վարչության խորհրդական Աշոտ Սողոմոնյանին, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, անցնել իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև իրենց լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել ի վնաս պետական և ծառայողական շահերի՝ այն ծառայեցնելով իր օգտին ապօրինի գործողություններ կատարելուն, որի հետևանքով էական վնաս է պատճառվել «Հարմոնի» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին։

Իսկ թե ինչ քրեական վարույթի շրջանակում են նրան ձերբակալել՝ դա կապված է նրա նախարար եղած տարիների գործունեության հետ։ Մանրամասները կներկայացվեն քիչ անց։

Քնար Մանուկյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test