Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ներկայացված բողոքը վճռաբեկ դատարանն ընդունել է վարույթ aravot.am aravot.am

time
Ներկայացված բողոքը վճռաբեկ դատարանն ընդունել է վարույթ

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թ. հոկտեմբերի 30-ի որոշմամբ թիվ ՀԿԴ/0241/11/24 գործով վարույթ է ընդունել Անդրանիկ սարկավագ Մանուկյանի լիազոր ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը։

Ըստ Ա.Վարդանյանի` «Նշված գործով բարձրացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու իրավաչափության հարցն այն պայմաններում, երբ դիմողի կողմից ներկայացված են եղել պաշտոնական փաստաթղթերում առկա կեղծիքների վերաբերյալ հստակ պնդումներ (օրինակ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը կազմվել է 2019 թվականին, իսկ այն կազմած ընկերության տնօրենը ճարտարապետի արտոնագիր է ստացել միայն 2020 թվականին): Քրեական վարույթի նախաձեռնման հարցը լուծելիս հաճախ իրավակիրառողները շարունակում են առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության հին օրենսգրքի մոդելով, անտեսելով այն, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենսգրքի պայմաններում քրեական վարույթի նախաձեռնումը պետք է լինի ԿԱՆՈՆ»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 06.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test