Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը. «Ազատություն» 168.am 168.am

time
Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը. «Ազատություն»

Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը․ տեղեկությունն «Ազատությանը» փոխանցել է նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը։ Վերջինը նաև նշել է՝ խուզարկել են Քերոբյանի տունը: Ավետիք Քերոբյանը պնդում է, որ եղբոր տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են հասկանալ, թե իրավապահ մարմինների գործողությունների պատճառը: «Ազատությունը» փորձում է տեղեկություն ստանալ նաև Քննչական կոմիտեից:

Խուզարկության և ձերբակալության հիմքերի մասին 168․am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նրա պաշտպան Տիգրան Եգորյանը միայն արձագանքեց, որ այս պահին Քերոբյանին իրավական աջակցություն է ցուցաբերում և կխոսի ավելի ուշ։

Ի դեպ, տեղեկացրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին և «Սիներջի ինտերնեյշնըլ սիսթեմզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանին առնչվող գործը՝ ըստ որի, նախարարությունը տենդեր է հայտարարել հանրային ներդրումների բանկի համակարգչային ծրագրի ստեղծման համար, որին մասնակցել են «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունները և հայտարարված մրցույթի համար այնպիսի չափորոշիչներ են սահմանվել, որոնք նպաստավոր են եղել «Սիներջի» ընկերության համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ 2024 թվականի փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

Վահան Քերոբյանը պաշտոնից ազատվել էր փետրվարի 14-ին՝ Փաշինյանի առաջարկությամբ․ Քերոբյանն ինքը բարձրաձայնել էր Փաշինյանի հետ ունեցած անհամաձայնությունների մասին։ Պաշտոնից ազատումը, սակայն, տեղի էր ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որում հայտնվել էր նրա արդեն նախկին տեղակալը՝ Անի Իսպիրյանը։ Կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հունվարի 31-ին։

Երկու վարույթներով ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի՝ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։ Հետագայում Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր սահմանվել տնային կալանքը։ Ինքը՝ Քերոբյանը, կասկածանքով էր վերաբերվել քրեական գործի հիմնավորվածությանը, ավելին՝ նշել էր, որ ՔԿ-ն նախ պետք է պարզաբանի՝ ինչ է ենթադրում չարաշահումը, անգամ նշել էր, թե գուցե լրագրողների հետ խոսելն էլ չարաշահում դիտարկվի։

Ի դեպ, պաշտոնից ազատման հաջորդ իսկ օրն էին Քերոբյանին հրավիրել ՔԿ՝ հարցաքննության, ապա՝ մեղադրանք ներկայացրել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test