Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՍՊԸ-ի վաճառքի գումարի հարցի շուրջ տարաձայնություններ ունենալով Արամ Սարգսյանի հետ, ըստ նախաքննության մարմնի, սկսել է ուսումնասիրել «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը aravot.am aravot.am

time
ՍՊԸ-ի վաճառքի գումարի հարցի շուրջ տարաձայնություններ ունենալով Արամ Սարգսյանի հետ, ըստ նախաքննության մարմնի, սկսել է ուսումնասիրել «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (Շենգավիթ նստավայր) դատավոր Վահագն Մելիքյանի նոյեմբերի 5-ի որոշմամբ Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոփոխել է եւ կիրառել է բացակայելու արգելք խափաման միջոցը:

Ստեփան Սեւոյի Սամվելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թ. հուլիս ամսին նախապատրաստել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի սպանությունը, որի համար ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 1 հատ գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ, մեկ «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով։

Ստեփան Սամվելյանը «Սիփան-1» ՍՊ ընկերության վաճառքի գումարի հարցի շուրջ տարաձայնություններ ունենալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ, ըստ նախաքննության մարմնի, չպարզված հանգամանքներում՝ դիտավորությամբ ձեռք է բերել եւ իր բնակության հասցեում՝ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի Մուրացանի փողոցի 53-րդ հասցեի սենյակի մահճակալի տակ պահել է հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մեկ հատ գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ` մեկ հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով, որի գործադրմամբ Արամ Սարգսյանի սպանությունն իրականացնելու նպատակով, չկարողանալով պարզել վերջինիս բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Տերյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Երեւանի «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը եւ դրան հարակից հատվածները եւ այդ նպատակով բազմիցս՝ այդ թվում 2025 թ. հուլիսի 2-ին, հուլիսի 4-ին, հուլիսի 11-ին, հուլիսի 14-ին, հուլիսի 17-ին եւ հուլիսի 18-ին այցելել է Երեւան քաղաքի Տերյան փողոցի 1/1 հասցեում գտնվող «Հանրապետություն» կուսակցության գրասենյակին հարող տարածք, սակայն Արամ Սարգսյանի՝ գրասենյակում չլինելու պայմաններում, իր կամքից անկախ հանգամանքով, չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, իսկ հետագա գործողությունները կանխվել են, քանի որ վերջինիս մոտ գտնվող հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մեկ հատ գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակը՝ մեկ հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով, հայտնաբերվել է 2025 թ. հուլիսի 21-ին Ստեփան Սամվելյանի բնակության հասցեի խուզարկության ընթացքում»։

Քրեական գործը դատարանում է այս տարվա օգոստոսի 6-ից:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 06.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test