Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ուիթքոֆ․ Օգոստոսին Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել՝ չէ որ մեծ բանակ ուներ panarmenian.net panarmenian.net

time
Ուիթքոֆ․ Օգոստոսին Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել՝ չէ որ մեծ բանակ ուներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆֆը որոշ մանրամասներ է հայտնել օգոստոսին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Օգոստոսին Թրամփը Սպիտակ տան Օվալաձև սենյակում հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել և չի շարունակել հարձակումը՝ չէ որ մեծ բանակ ուներ և հաղթանակն իրենն էր, ինչին Ալիևը պատասխանել է, թե «վերադարձրել է այն, ինչ խլել էին՝ ավելին պետք չէր»,–ասել է Ուիթքոֆը, գրում է Modern az-ը։

Ուիթքոֆն այդ մասին ասել է՝ անդրադառնալով ԱՄՆ ջանքերին ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործում։

2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղությամբ, որոնցից 2-ը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի: Այդ մասին հայտարարել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետը։ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավելի քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմել է մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ։ Ադրբեջանական զորքերը մինչ օրս գրաված տարածքներում են։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test