Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ a1plus.am a1plus.am

time
Մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Նոյեմբերի 6-ին այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը և Դատարանի քարտուղարի տեղակալ Աբել Կամպոսը:

Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համագործակցության, ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հարցերը, ազգային մակարդակում մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական խնդիրները, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղիները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքներին և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատություններին առնչվող ժամանակակից մարտահրավերների շուրջ։ Զրուցակիցները վերահաստատել են հանձնառությունը` շարունակելու համագործակցությունը` նպատակ ունենալով ակտիվացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test