Armlur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 24-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:
Մենք տեղեկացանք, որ այդ օրը հանձնաժողովին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքուն փոփոխություն կատարելու մասին հարցը:
Սա այն հայտնի նախագիծն է, որով հայրենի իշխանությունները որոշել են զինվորական ծառայությունը 2026 թվականի հունվարի 1-ից 2 տարվա (24 ամիս) փոխարեն «սարքել» 1 ու կես տարի (18 ամիս):
Պապիկյանը նախագիծը ներկայացնելու է հանձնաժողովին, հաստատվելու դեպքում, այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերին քննարկելու և ընդունելու համար: Իսկ նախագիծն առանց բացառության ընդունվելու է, քանի որ իշխանական ողջ խմբակցությունը կողմ է նախագծին:
Ի դեպ, նշենք, որ օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս` սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից:
Ըստ իշխանությունների, ՀՀ կառավարության 2021-2026 թ ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում` ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
Նախագծի հարակից զեկուցողը ԱԺ Քպ խմբակցության պատգամավոր, նշված հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է:
Սոնա Գրիգորյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test