Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Ճիշտ կլիներ, որ ոստիկանությունն այդպես լռեցնելով եկեղեցուց հաներ Ստեփանին  hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Ճիշտ կլիներ, որ ոստիկանությունն այդպես լռեցնելով եկեղեցուց հաներ Ստեփանին 

«Հրապարակի» զրուցակիցը Հայկ Դորունցն է

-«Քաղաքացու բերանը փակելով եկեղեցուց հանել են՝ նրա իսկ անվտանգությունից ելնելով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հովհաննավանքում հոկտեմբերի 26-ին բեմականացված կեղծ «պատարագի» ժամանակ ձեզ հետ կապված միջադեպին, երբ հենց իր ու իշխանական զանգվածի ներկայությամբ բղավեցիք, որ Ստեփան Ասատրյանը (կարգալույծ հռչակված տեր Արամը) իրավունք չունի պատարագ մատուցելու եւ ՊՊԾ աշխատակիցը ձեզ կոպտորեն դուրս հանեց եկեղեցուց:

- Սկսենք նրանից, որ իմ կարծիքով այնտեղ եղածն ավելի շատ քաղաքական շոուի հերթական դրսևորում է եղել, և շատ քչերն են այնտեղ եղել` հավատքից ելնելով կամ առաքելական եկեղեցու հետևորդ լինելու համոզմունքով դրդված։ Բայց որևէ պարագայում, արդյո՞ք Փաշինյանն ընդունում է, որ այնտեղ հավաքված մասսան ագրեսիվ տրամադրված էր և կարող էր գնալ բախումների, եթե իրենցից տարբերվող միտք լսեր։ Ես իմ կողմից ասեմ, որ դա իրոք սպասելի էր։ Իհարկե, դա այն պարագայում, եթե այդ տարբերվող միտք արտահայտողը առնվազն իրենց գնահատմամբ լիներ իրենցից քիչ կամ թույլ։ Իսկ կապված ինձ լռեցնելու հետ, ճիշտ կլիներ, որ ոստիկանությունն այդպես լռեցնելով այնտեղից հաներ Ստեփանին։ Բայց քանի որ ոստիկանության գործողություններն օրինաչափ էին (անօրինական), դա սպասելի չէր։

- Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նույն հոկտեմբերի 26-ի «պատարագով» սկիզբ է դրվում Մայր Աթոռի «ազատագրմանը»: Ուղիղ մեկ շաբաթ անց, նույն կարգալույծ Ստեփանի երկրորդ «շոուին» ևս վարչապետը մասնակցեց, իսկ նրան ուղեկցող իշխանավորներն ու «ժողովուրդը» սպասվածից ավելի քիչ էին՝ չնայած վարչական ռեսուրսների բացահայտ գործադրմանը: Սրանից ի՞նչ հետևություններ անել:

- Չի բացառվում, որ անկախ կարճաժամկետ արդյունքներից Փաշինյանը դա շարունակի այնքան ժամանակ, քանի դեռ այդ թեման սովորական չի դարձել հասարակության ականջին, և սկսի թելն այնքան ձգել և թուլացնել, մինչև այն կտրվի։ Լավ կլինի՝ քիչ թերագնահատեն նրան։

- Իսկ հնարավոր չե՞ք համարում, որ այդկերպ Փաշինյանը, իրեն հատուկ մեթոդներով, փորձում է «բթացնել» իր ընդդիմախոսների, շարքային քաղաքացիների զգոնությունը, չէ՞ որ նա հայտարարել է իր «խաչակրաց արշավանքն» ավարտին հասցնելու մասին, հավանանաբար՝ մինչև 2026-ի ընտրությունները:

- Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերի հույսն այն է, որ հնարավոր կլինի կաթողիկոսին «պաշտպանելու» հարցի շուրջ գեներացնել ալիք, նախ, դա այնքան էլ ազնիվ չէ հենց կաթողիկոսի հանդեպ, անկախ նրանից, թե իր անձի շուրջ ինչ խոսակցություններ են պտտվում կամ հասարակության առանձին շերտեր ոնց են վերաբերվում Վեհափառին։

- Մայր Աթոռի, Վեհափառի, սրբազանների և քահանաների դեմ այս եղկելի գործողություններն ընդամենը Հայաստանում իշխանությունների կողմից տարվող հակաօրինական, հակաիրավական և հակամարդկային կոնցեպտի մի մասն են: Չե՞ք կարծում, որ սա գլոբալ խնդիր է, ոչ թե՝ առանձին անձերի հարց:

- Իմ խորին համոզմունքն է, որ եկեղեցական անձերի թիրախավորումը ՔՊ֊ի կողմից հետապնդում է միայն ու միայն եկեղեցին թուլացնելու կամ թե կուզեք՝ հնազանդեցնելու օրրվա իշխանությանը։ Եվ այստեղ այլ հարց է, թե եկեղեցու հնազանդեցումը իշխանության կողմից արդյո՞ք կծառայի այլ ուժերի ևս։ Ես կարծում եմ նպատակը հենց դա է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test