Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Զավեն Խաչիկյանի լուսանկարները ԱՄՆ-ում «կխոսեն» Արցախից տեղահանվածներին սեր ու ջերմություն տալու մասին aravot.am aravot.am

time
Զավեն Խաչիկյանի լուսանկարները ԱՄՆ-ում «կխոսեն» Արցախից տեղահանվածներին սեր ու ջերմություն տալու մասին

Նոյեմբերի 16-23-ը Սան Ֆրանցիսկոյի Միջազգային արվեստի թանգարանում (International Art Museum of America) կկայանա ճանաչված լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ապրել սիրելով» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացանք լուսանկարչից, կազմակերպիչը Սան Ֆրանցիսկոյի Golden Gate Հայկական ֆիլմերի 2-րդ փառատոնն է՝ STROBIA հիմնադրամի աջակցությամբ

Զավեն Խաչիկյանի «Ապրել սիրելով» խորագրով ցուցադրության հիմքում 2020 թ 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանում վերաբնակեցված Արցախից տեղահանվածներին հումանիտար աջակցության գաղափարն է: Լուսանկարիչը պարզաբանում է՝ անհրապույր, կիսաքանդ նրանց կացարանների պատերին փրկված մի պատառիկ գորգի, ընտանեկան լուսանկարների ներկայությունը, ապրելու հույսի լուսավոր շողերն էին` մարդկանց ապրումակցելու կոչ, իր արխիվները վերանայելու հրամայական, եւ որպես արտիստ՝ արձագանքելու առաջարկ: Արվեստային միակ պարտադրանքը հետևյալ պատգամն է՝ սեր ու ջերմություն բերել այդ օջախներ` ապրել սիրելով:

Իսկ թե ինչու է ցուցադրությունը տեղի ունենալու Golden Gate հայկական ֆիլմերի 2-րդ փառատոնի շրջանակներում, սա էլ հեղինակի ձեւակերպմամբ՝ հետեւյալ բացատրությունն ունի. «Ցուցադրությունը կարելի է դիտել որպես «Մենք» նախագծի շրջանակում «նորանկախ» մեր գոյության տարբեր տարիների պատկերներով արված մի ֆիլմ. սրանք իմ ապրածի արձագանքներն են»:

Զավեն Խաչիկյանի խոսքով, լուսանկարչական ցուցահանդեսը փաստում է, որ լուսանկարը կարող է պարզ փաստաթղթից վերածվել գրական կերպարի, հավաքական հիշողության խորհրդանիշի, իսկ արվեստը աբստրակտ-ընդհանրական լինելուց բացի՝ շատ կոնկրետ է՝ ունի տեղ եւ ժամանակ:

Զավեն Խաչիկյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test