Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բագրատ սրբազան. ՔԿ նախագահը պետք է պատասխան տա panarmenian.net panarmenian.net

time
Բագրատ սրբազան. ՔԿ նախագահը պետք է պատասխան տա

PanARMENIAN.Net - «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատարանում, անդրադառնալով ՔԿ ղեկավարի հայտարարությանը, հայտարարել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը պետք է պատասխան տա իր ասածի համար։

Նոյեմբերի 5-ին Արթուր Պողոսյանը ԱԺ–ում ասել է, որ գրավոր ապացույցներ կան, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող անձինք իրենք իրենց արարքը որակել են ահաբեկչություն։

«Հիմա ես պաշտոնապես ասում եմ՝ եթե իմ ձեռքով կամ այստեղ ներկա գտնվողներից որևէ մեկի ձեռքով գրված նման արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ, ես պատրաստ եմ այս դատարանի առջև առանց հետաձգելու, առանց քննության, առանց որևէ ապացույցի ծայրագույն պատիժը կրել։ Սա ասում եմ որպես մարդ, որն իր ասելիքի պատասխանատվության գիտակցությունն ունի»,– ասել է Բագրատ սրբազանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա ընդգծել է, որ եթե Արթուր Պողոսյանը չկարողանա ապացուցել, ապա պետք է պաշտոնազրկվի, ավելին` զրպարտության համար դատապարտվի։

«Եթե մարդը, որ ուղղակիորեն առնչված է նաև այս գործի հետ, նման հայտարարություն է արել՝ իմ ձեռքով գրված ահաբեկչության պլանավորում, սա ես չեմ կարծում, որ թեթև հայտարարություն է` մանավանդ հաշվի առնելով, թե ով է արել այդ հայտարարությունը։ Ես պատրաստ եմ կրելու ծայրագույնը, բայց եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի, իր կոչումից զրկվի և միևնույն ժամանակ զրպարտության համար դատապարտվի պահանջված օրենսգրքի սահմաններում»,– շարունակել է կա։

Բագրատ սրբազանը նաև հայտարարել է, որ եթե հաջորդ դատական նիստում այս հարցը չստանա հստակ պարզաբանում, ինքը հրաժարվելու է մասնակցել դատավարությանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test