Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Աղբավայրերը կառավարում են չլիցենզավորված ընկերություններ hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Աղբավայրերը կառավարում են չլիցենզավորված ընկերություններ

Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ մարզում գործում է 25 աղբավայր։ Որոշ աղբավայրեր վատթար վիճակում են: Դիլիջան համայնքի աղբավայրը ցանկապատված չէ, այնտեղ հաճախ հրդեհներ են լինում, աղբավայրը պատվում է ծխով։ Այդ աղբավայրում կովերն անարգել արածում են՝ սնվելով նաեւ թունավոր նյութերով։ Շրջակա միջավայրի նախարարությանը հարցում եմ արել՝ Հայաստանում քանի՞ աղբավայր կա, քանի՞սը որ մարզում, դրանցից քանի՞սն են համապատասխանում բնապահպանության օրենսդրության պահանջներին:

Հոկտեմբերի 27-ին շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանից պատասխան եմ ստացել, որտեղ նշված է․ «Համաձայն Կառավարության 2019 թ. օգոստոսի 8-ի N 992-Ա որոշման՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմինը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Շրջակա միջավայրի նախարարությունը կոշտ կենցաղային թափոնների տեղադրման կամ թաղման գործունեություն իրականացնելու լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր տրամադրել է 4 կազմակերպության` Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի եւ Արագածոտնի մարզերում գործունեություն իրականացնելու համար»։

Փաստորեն, Հայաստանի մյուս մարզերում եւ Երեւանում կոշտ կենցաղային թափոնների տեղադրումը, թաղումը, աղբավայրերի կառավարումը կատարվում են չլիցենզավորված կազմակերպությունների կողմից։ Հետո էլ զարմանում ենք, որ աղբն այրվում է, եւ աղետալի էկոլոգիական վիճակում է մեր երկիրը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test