Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՆԳՆ-ն ներկայացրել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագիրը․ Այն ներառում է 74 հենանիշ panarmenian.net panarmenian.net

time
ՆԳՆ-ն ներկայացրել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագիրը․ Այն ներառում է 74 հենանիշ

PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ԵՄ-ի հետ վիզային ազատականացման ծրագրի հակիրճ նկարագրությունը, որն արդեն փոխանցվել է հայկական կողմին։

Ծրագրում ներառված է 74 հենանիշ, որոնք դասակարգվել են չորս հիմնական ուղղությամբ՝ փաստաթղթերի ապահովվածություն՝ ներառյալ կենսաչափական համակարգերը, սահմանների և միգրացիոն հոսքերի համապարփակ կառավարում ու ապաստանի տրամադրում, հասարակական կարգի ու անվտանգության պահպանում՝ ընդգրկելով պայքարը կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրանյութերի անօրինական շրջանառության և կոռուպցիայի դեմ, ինչպես նաև արտաքին հարաբերություններ և մարդու հիմնարար իրավունքներ։

Գնահատման գործընթացը նախատեսված է իրականացնել երկփուլ ձևաչափով՝ նախ՝ իրավական ու քաղաքական հենքի ձևավորում, այնուհետև՝ դրանց կիրառման և իրականացման գնահատում։

Գործողությունների ծրագրում առաջնահերթ ճանաչված և հատուկ ընդգծված են հետևյալ ուղղությունները՝

1․ Փաստաթղթերի ապահովության ամուր էկոհամակարգի ձևավորում, որն ընդգրկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տրամադրումը և անձի նույնականացման մեխանիզմների բարելավումը,

2․ ՀՀ քաղաքացիության իրավական դաշտի վերանայում։

3. Սահմանների համապարփակ կառավարման շրջանակում առանձնացված են հետևյալ բաղադրիչները՝ սահմանային ստուգման ու վերահսկողության մեթոդների կատարելագործում, տվյալների փոխանակման և գերատեսչական համագործակցության ամրապնդում, ռիսկերի վերլուծության ու վերհանման նոր մեթոդների ներդրում,

4․ սահմանապահ ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացում։

Վերադարձի ու վերաինտեգրման համակարգերը ենթարկվելու են ամրապնդման՝

1․ հետընդունման ու վերաինտեգրման գործընթացների կատարելագործում,

2․ երրորդ պետությունների անկանոն կարգավիճակով քաղաքացիների վերադարձման արդյունավետ համակարգերի ներդրում։

Ներքին անվտանգության ոլորտում նախատեսվում է՝

1․ հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ռազմավարության հաստատում ու իրականացում,

2․ իրավապահ մարմինների աշխատանքային արդյունավետության բարձրացում։

Կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է առանցքային ուղղություն, ներառելով՝

1․ հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ կիրառման մեխանիզմներ,

2․ կանխարգելիչ ու քննչական գործիքների ընդլայնում։

Հակախտրականության օրենսդրության կատարելագործումը նախատեսվում է՝ հավասարության ապահովման նպատակով։

Անձնական տվյալների պաշտպանության համակարգը համապատասխանեցվելու է ԵՄ նորմերին։

Նախատեսվում է խորացնել տեղեկատվական փոխանակումը և համագործակցությունը ԵՄ կառույցների՝ այդ թվում՝ Եվրոպոլի (Europol) և ԵՄ սահմանային ու առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ։

Հանրային իրազեկման բաղադրիչը ներառում է՝

1․ հանրությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործընթացի, պարտավորությունների և սահմանափակումների մասին,

2․ կանխել ապատեղեկատվության տարածումը։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթություններն են՝

1․ փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների երաշխավորում,

2․ խոցելի խմբերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործում։

Եթե գործընթացը ստանա դրական եզրակացություն, ապա ՀՀ քաղաքացիները կստանան առանց վիզայի ԵՄ երկիր այցելելու հնարավորություն։ Այս ռեժիմը թույլ է տալու Շենգենյան գոտի մուտք գործել կենսաչափական անձնագրով կարճատև այցերի նպատակով՝ տարվա ընթացքում առավելագույնը 90 օր՝ 180 օրվա ընթացքում։ Այս դրույթը կկարգավորի C տեսակի կարճաժամկետ Շենգեն վիզայի շրջանակում գտնվելու իրավունքը։

ԵՄ և Հայաստանի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին։ Այդ նպատակով 2025 թվականին Հայաստան են ժամանել ԵՄ փորձագետների երկու առաքելություններ։ Նրանց զեկույցների հիման վրա Եվրոպական հանձնաժողովը կազմել է գործողությունների ծրագիր, որը ներկայացվել է ԵՄ անդամ պետություններին հաստատման։ Վերջնական փաստաթուղթը, հաշվի առնելով անդամ պետությունների դիտարկումները, արդեն ուղարկվել է հայկական կողմին։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն իրականացրել է ծրագրի համակարգումը՝ համապատասխան պետական կառույցների ներգրավմամբ։

2025 թվականի նոյեմբերի 5-ին, երբ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներն այցելել է Հայաստան, հայկական կողմին պաշտոնապես փոխանցվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test