Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Առաջին ընտրությունների պարագայում որոշել ենք հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից». Սրբուհի Գալյան mamul.am mamul.am

time
 «Առաջին ընտրությունների պարագայում որոշել ենք հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից». Սրբուհի Գալյան

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է։ Հանրայինի եթերում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադառնալով հարցին՝ որո՞նք են լինելու էական փոփոխությունները, ասել է. «Սկզբունքային մակարդակում կարող եմ նկարագրել փոփոխությունները։ Դրանք կապված են իշխանության թևերի ապակենտրոնացման, զսպման ու հավասարակշռման սկզբունքների հետ։ Նախ խնդիր ունենք մի շարք ոլորտներում ուժեղացնել ԱԺ-ի լիազորությունները։ Նաև որոշում ունենք ինչ-որ առումով փոխել ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշել ենք հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից, այսինքն՝ կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից, և դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջին ընտրությունների արդյունքներով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձևավորել խորհրդարան»: Հարցին՝ երկրորդ ընտրություններ ասելով ի՞նչ նկատի ունեք, նշել է. «Որոշել ենք՝ առաջին ընտրություններից հետո, երբ չի ձևավորվում մեծամասնություն մեկ կուսակցության և/կամ կոալիցիայի միջոցով, գնանք երկրորդ ընտրությունների: Երկրորդ փուլ չի լինելու, լինելու է երկրորդ ընտրություն: Երկրորդ փուլի իմաստն այն է, որ ավելի շատ ձայներ հավաքածներն են սկսում մրցել, այստեղ բոլորը հավասարության պայմաններում մտնելու են նոր ընտրափուլ։ Կայուն մեծամասնությունն իր որոշակի դրսևորմամբ մնալու է երկրորդ ընտրություններից հետո, և այսպիսի որոշման հիմքում այն գաղափարն է, որ մենք հնարավորինս խուսափենք այդ ընտրական գործընթացների հավերժ շրջապտույտից»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test