Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Կիրանցում մարդկանց արգելել են տներից դուրս գալ` մոտենալ Փաշինյանին hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Կիրանցում մարդկանց արգելել են տներից դուրս գալ` մոտենալ Փաշինյանին

ՔՊ խմբակցության պատգամավորները նոյեմբերի 5-ին այցելել են Տավուշի մարզ` Կիրանց եւ Ոսկեպար` Դիլիջանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Բերքաբերում գյուղացիների հետ քննարկել են գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր: Այցն ավարտել են Իջեւան քաղաքում, որտեղ հետեւել են քաղաքային զբոսայգու վերանորոգման աշխատանքներին: Նրանք Ադրբեջանին հանձնված Կիրանցում, ժպիտը դեմքներին, իրենցից գոհ՝ լուսանկարվել են ու հրապարակել Ֆեյսբուքում: Մինչդեռ կիրանցեցիների սրտից արյուն է կաթում: Անդրանիկ Նազարյանը, որը ծնվել եւ մեծացել է Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ՔՊ-ականները` Փաշինյանի գլխավորությամբ, Կիրանց ամեն անգամ այցելում են գաղտագողի:

Ըստ մեր զրուցակցի` այն պահին, երբ Փաշինյանը գալիս է գյուղ, գյուղացիներին իրավապահներն արգելում են իրենց բակի դարպասներից դուրս գալ, ասում են` չի կարելի. «Ես տանը չեմ եղել, բայց երկու իրավապահ, մեկը՝ քաղաքացիական հագուստով, չեն թողել իմ տնեցիներին դուրս գալ տնից, ավելին` հրամայել են դարպասներից դուրս չգալ եւ չմոտենալ Նիկոլ Փաշինյանին»:

Անդրանիկ Նազարյանը տարակուսում է․ ինչո՞ւ էին այդքան երջանիկ ՔՊ-ականները, եւ ինքն էլ իր հարցին պատասխան է տալիս. «Պետական դավաճաններն են ուղղակի: Անամոթաբար խոսում են խաղաղությունից, բայց ի՞նչ խաղաղություն, մեր հողերը զիջելո՞վ: Հայաստանի Հանրապետության հողերն առանց որեւէ կրակոցի հանձնել են Ադրբեջանին: Ես այս մարդկանց արած քայլերը համարում եմ պետական դավաճանություն, այլ բնորոշում տալ ուղղակի չեմ կարող: Իմ հողերը տվել են Ադրբեջանին, առանց իմ կարծիքը հաշվի առնելու, իսկ եթե այս ամենը համարում են խաղաղություն, ապա կարող են առհասարակ ՀՀ պետականությունը վերացնել, մտնել Ադրբեջանի կազմի մեջ, ու վերջ, հաստատ այդպես ավելի լավ կլինի, ավելի խաղաղ կապրենք, այդ պարագայում Ադրբեջանն էլ չի կրակի մեզ վրա.... Սրանց լկտիությունից, ստախոսությունից, անպատկառությունից արդեն նյարդերս տեղի են տալիս: Ինձ համար արդեն սովորական է դարձել սրանց լկտիությունը: Իրենք էլ գիտեն, թե որքան մերժելի են, որքան չսիրված են: Գալիս են Կիրանց, առանց ոչ մեկին տեղեկացնելու, գուցե միայն վարչական ղեկավարներին` ես դա չեմ կարող ասել, սակայն մարդիկ այդպես էլ չեն իմանում, թե ոնց եկան, ոնց գնացին: Գալիս են ամեն անգամ, իրավապահներով գյուղը շրջապատում, փակում բոլոր ճանապարհները, մեզ էլ արգելում են տներից, դարպասներից անգամ դուրս գալ: Լավ, ես չեմ հասկանում՝ երկրի ղեկավարը կարո՞ղ է այսքան վախենալ իր ժողովրդից: Արդեն բոլոր հարցերի պատասխանը տալիս է այդ վախը: Ես բառեր չեմ գտնում պարզապես ասելու: Կիրանցեցիների մեծ մասը նույն կարծիքին է մնացել` ոչ մի խաղաղություն չկա, չկան նաեւ մեր հողերը: Ապօրինաբար ահռելի տարածքներ են հանձնել Ադրբեջանին՝ ինչ-որ անիմաստ քարտեզների հիման վրա: Մի օր էլ Ալիեւն ինչ-որ մի քարտեզով որոշելու է, որ չկա Հայաստան, եւ ամբողջ Հայաստանն է պահանջելու: Հայկական ԽՍՀ-ն էդքան գլուխ ունե՞ր, որ Մոսկվայի գծած քարտեզներն անտեսեր ու իր համար առանձին քարտեզներ մոգոներ, հա՞, ունե՞ր: Էդ ե՞րբ ենք հասցրել Ադրբեջանից էդքան հողեր վերցնել: Անիմաստ խոսում են: Իրականում` պետական դավաճանությամբ են զբաղվում: Վլադիմիր Մովսիսյանն իր բերանով է ասել, թե քանի տասնյակ հեկտար հող է Ադրբեջանը Հայաստանից յուրացրել, փոխանակ այդ մասին խոսեն, փոխանակ մեր շահերն առաջ տանեն, տեսեք, թե ինչերից են խոսում: Եթե մի երկրի ղեկավար իր պետության քարտեզները համարի կեղծ, իսկ Ադրբեջանի քարտեզները՝ բացարձակ ճշմարտություն, լավ, էլ էդ մարդուց ի՞նչ ենք մենք սպասում»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test