Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից` քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ» mamul.am mamul.am

time
 Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից` քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեզ պատմեցին, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին օրերս հեռացրել են աշխատանքից: Մեր աղբյուրը պատմեց, որ դպրոցի տնօրենի հարևաններից մեկն է նրան «մատնել»: Նրան տեսել է ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, նկարներն ուղարկել մարզպետարան, որից հետո «ժողովրդավար» մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ Ասատրյանին անմիջապես ազատել է աշխատանքից և նրա փոխարեն տնօրենի ԺՊ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում: Մենք կապ հաստատեցինք Հայթաղի միջնակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին․ համայնքում վախի մթնոլորտ է, տեռոր, հետապնդումներ»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test