Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քաոս եւ ցնծություն hraparak.am hraparak.am

time
Քաոս եւ ցնծություն

Առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող իրողություններ կան, որոնք իրականում ոչ միայն սերտորեն կապված են միմյանց հետ, այլեւ բացահայտում են, թե ինչպիսի խոր քաոսի, կառավարման ճգնաժամի ու ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ է թաղվել մեր երկիրը: Ահա` տեղեկանում ենք, որ մետրոյում գնացքները կանգ են առել, պաշտոնական բացատրությունը հոսանքի խափանումն է: Կոմիտասի թաղամասում մի հսկա սուպերմարկետ է հրդեհվել` կրակը բոցկլտում է, փրկարարները հրդեհ են հանգցնում: Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց: Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ են հարուցել, 1 օրվա մեջ 3 տարբեր նիստ արել` ՍԷԿՏ-ը փակելու համար: Վաղարշապատում դպրոցի տնօրենը բացեիբաց ընտրակաշառք է բաժանում` հօգուտ իշխանական թեկնածուի, եւ հպարտորեն հայտարարում, թե դա իր ՀԿ-ով է անում, միշտ է արել, լավ է անում: 2 օր շարունակ լրատվամիջոցները գրում են այդ մասին, բայց ոչ ոք ընտրակեղծարարի ձեռքը չի բռնում: Մեկ այլ տնօրենի մարզպետը շուտափույթ ազատում է պաշտոնից, քանի որ նա ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավին է ներկա գտնվել: Բագրատ սրբազանը դատարանում հերքում է Քննչական կոմիտեի նախագահի նախորդ օրվա սուտ հայտարարությունը, թե մեղադրյալներն իրենց ձեռքով գրել էին, որ ահաբեկչություն են նախապատրաստում: Մայր Աթոռը հերթական կարգազանց քահանային է կարգալույծ անում` Եկեղեցու կանոնակարգը խախտելու համար: ՀՀ իշխանություններին մեծ ուրախություն է պատճառել այն, որ ռուսական ցորենը ոչ թե Փոթիից է եկել, այլ Ադրբեջանով մտել է Վրաստան ու հասել Հայաստան: Եվ մեզանում այնպիսի ցնծություն է տիրում, կարծես վերջին 1 ամսում Հայաստանում հաց չէր թխվել, սովալլուկ հայերը վերջապես հաց են ստացել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test