Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը կարող է լուրջ բացահայտումների խթան հանդիսանալ  hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը կարող է լուրջ բացահայտումների խթան հանդիսանալ 

Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է: Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։ Բայց անհանգստության բուն պատճառը ոչ թե ինքնին հարցազրույցն է, այլ այն, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ գումար չի ծախսվել և դա ոմանց դրել է անհարմար դրության մեջ, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպվող հարցազրույցների համար, որպես կանոն, գումարներ են վճարվել և դրանց կազմակերպմամբ զբաղվել է հենց աշխատակազմը:

Ոմանք շատ անհանգիստ են, որ այս թեման կարող է դառնալ որոշակի բացահայտումների առիթ և Նիկոլ Փաշինյանի համար էլ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների և Կարլսոնի մակարդակի լրագրողների աշխատանքի սկզբունքներին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ ԱՄՆ լրագրողական համայնքի Բարձրագույն լիգայում հարցազրույցները փողով չեն կազմակերպվում: Նման բան մտածելն անգամ տգիտության նշան է: Կարող են դեր խաղալ կապերն ու միջնորդությունները, բայց ոչ փողը: Բայց Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են, որ սրանով ինչ որ մութ սխեմաներ են ջրի երես դուրս գալիս, որոնցով տարիներ շարունակ օտարերկյա ԶԼՄ-ների հետ հարցազրույցների կազմակերպումն իրականացվել է բավական կլորիկ գումարներ աշխատակազմի և ՊՈԱԿ-ի բյուջեներից դուրս գրելով:

Հիմա մեծ ռիսկ կա, որ այս «շուստրիությունները» կարող են բացահայտվել:

Դա է նաև պատճառներից մեկը, որ իրենց ձեռքի տակ գտնվող ամբողջ զինանոցն ու ֆեյքերի բանակը նետել են մարտի՝ մարդկանց համոզելու, որ Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի համար Նարեկ Կարապետյանը աստղաբաշխական գումար է վճարել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test