Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պեղվում և վերականգնվում է Լոռե բերդի արքայական բաղնիքը mamul.am mamul.am

time
 Պեղվում և վերականգնվում է Լոռե բերդի արքայական բաղնիքը

Այս օրերին հնագիտական պեղումներ և վերականգնման աշխատանքներ է կատարվում Լոռե Բերդ հնավայրի բաղնիքներից մեկում: Լոռե ամրոցը` որպես Տաշիր-Ձորագետի կամ Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք, կառուցվել է Դավիթ Անհողինի կողմից XI դարի 10-50-ական թթ.` շուտով վերածվելով քաղաք-ամրոցի, որի բնակչությունը հասել է 12-15 հազարի:

Լոռի բերդի տարածքում ժամանակին կառուցված է եղել երկու բաղնիք` մեծ և փոքր: Պահպանված բաղնիքի մնացորդներց մեծը գտնվում է միջնաբերդի մուտքից դեպի հարավ` 80 մետր հեռավորությամբ, իսկ փոքրը` Ձորագետի կիրճի եզրին: Դրանց կառուցումը վերագրվում է Լոռեի ծաղկման շրջանին` 11-12-րդ դարերին, երբ քաղաքի մեծաթիվ բնակիչների պահանջը չէր կարող բավարարվել միայն մեկ բաղնիքով: Մեծ բաղնիքը բաղկացած է եղել երեք հիմնական մասերից` ջեռուցարանից, լոգարանից և հանդերձարանից: Լողասրահի մի հատվածում տեղավորված էր սառը ջրի ավազանը: Այստեղ դրված էր նաև պղնձյա կաթսա` ջուրը տաքացնելու համար (չի պահպանվել): Ինչպես սառը, այնպես էլ տաք ջուրը կավե խողովակներով ինքնահոսով մտնում էր լողասրահ: Խողովակները տեղավորված են եղել պատի մեջ, ջրածորակների տակ դրված են եղել քարե մեծ տաշտեր, որտեղից և վերցրել են ջուրը լողանալու համար: Փոքր բաղնիքը կառուցվել է Ձորագետի կիրճի եզրին և իր տեղանքի շնորհիվ ունեցել է շահագործման ավելի լավ պայմաններ, քանի որ այստեղ ավելի դյուրին էին լուծվում ջրամատակարարման և ջրահեռացման (դեպի կիրճը) հարցերը: Ջրի մշտական պաշար ունենալու նպատակով փոքր բաղնիքից 30 մետր հեռու, դեպի հյուսիս, և նիշով բարձր, կառուցվել է ջրամբար` զգալի ջրատարողությամբ: Ջուրը այստեղ բերվել է քաղաքի ջրամատակարարման գծով: Ջրամատակարարումը իրականացվել է կավե փողրակներով: Մեծ բաղնիքի ջեռուցումը կատարվել է հիպոկաուստի եղանակով (երբ հատուկ հենարանների վրա կառուցված հատակի տակով անցկացնում են տաք օդը և ծուխը` տաքացնելով հատակը): Ջուրը բերվել է Միսխանա գետից ու նրան մոտ աղբյուրներից` շուրջ 5 կմ հեռավորությունից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test