Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդներին tert.am tert.am

time
Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդներին: Reuters-ի տվյալներով՝ Վաշինգտոնը ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, որտեղ տասնամյակներ շարունակ գերիշխող դիրք է գրավել Ռուսաստանը: Կենտրոնական Ասիան, որտեղ բնակվում է մոտ 84 միլիոն մարդ, ունի ուրանի, պղնձի, ոսկու, հազվագյուտ հողային տարրերի և այլ ռազմավարական ռեսուրսների զգալի պաշարներ:

Հանդիպումը տեղի է ունենում այդ ռեսուրսներին հասանելիության համար մրցակցության աճի ֆոնին: Արևմուտքը ձգտում է դիվերսիֆիկացնել կարևորագույն հումքի իր մատակարարումները՝ նվազեցնելով իր կախվածությունը Մոսկվայից և Պեկինից:

C5+1 ձևաչափը, որը ստեղծվել է 2015 թվականին, միավորում է Միացյալ Նահանգներին և Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում համագործակցություն զարգացնելու համար։ Այս գագաթնաժողովը, ըստ էության, առաջին լիարժեք գագաթնաժողովն է լինելու այս կազմով, քանի որ Բայդենի և Կենտրոնական Ասիայի «հնգյակի» միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test