Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Աննա Հակոբյանը գործարարներից է «նալոգ» հավաքում, Նիկոլ Փաշինյանը՝ կուսակիցներից 168.am 168.am

time
Աննա Հակոբյանը գործարարներից է «նալոգ» հավաքում, Նիկոլ Փաշինյանը՝ կուսակիցներից

Նիկոլ Փաշինյանը որոշել է Աննա Հակոբյան «2» անել։ Աննա Հակոբյանը գործարարներից է «նալոգ» հավաքում, Նիկոլ Փաշինյանը՝ սեփական կուսակիցներից. 2026թ. խորհրդարանական ընտրություններին կուսակցության նախընտրական ցուցակում առաջադրվելու հանգամանքը որոշել է ծախել կուսակցության անդամների վրա։

Ցուցակում ընդգրկվելու համար հայտ ներկայացնելը բավական կլորիկ գումար կնստի ՔՊ-ականների գրպանի վրա։ Նրանք ստիպված կլինեն վճարել 500.000 դրամ։

Նախկինում ցուցակում ընդգրկվելու համար երբևէ գումար չեն պահանջել։ Հետո, իհարկե, նախընտրական դրամահավաքներով, կամավոր-պարտադիր սկզբունքով գումարներ հավաքել են, բայց առաջադրվելու համար գումար չեն պահանջել։

Այս անգամ որոշել են առաջադրվելու վրա էլ փող աշխատել, ինչը բուռն դժգոհություններ է առաջացրել ՔՊ-ականների շարքերում։ Թեև այսօրվա ՔՊ-ականներից շատերն այլևս նախկին ծակ գրպաններով ՔՊ-ականները չեն, հասցրել են տեղը տեղին հարստանալ, այնուհանդերձ դժկամություն են ցուցաբերում 500.000 դրամ վճարել՝ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Հատկապես որ, չգիտեն՝ դրանից հետո կընդգրկվե՞ն, թե՞ չեն ընդգրկվի ցուցակում, կամ ցուցակի ո՞ր հորիզոնականում կլինեն։

Բացի այն, որ դրանով որոշել են գումար աշխատել, մյուս կողմից էլ՝ սահմանափակել են փող չունեցող, հասարակ ՔՊ-ականների առաջադրվելու հնարավորությունը։

Ի վերջո՝ թեկուզ ՔՊ-ական, բայց ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ 500.000 դրամ վճարել՝ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու միայն հայտ ներկայացնելու համար, առավել ևս՝ նրանք, ովքեր պաշտոն ու դիրք չունեն։

Սա է ՔՊ կուսակցության դեմոկրատիան ու հավասարությունը։

Այս ամենը, բնականաբար, ՔՊ-ականներից շատերի սրտով չէ, բայց ճար չունեն։ Եթե ուզում են կրկին տեղ գտնել կուսակցության նախընտրական ցուցակում՝ հետագայում պատգամավոր դառնալու կամ պաշտոն ստանալու ակնկալիքով, ստիպված են վճարել։

500.000 դրամը կլինի ՔՊ-ականների «նալոգը»՝ կուսակցության նախընտրական ցուցակում իրենց թեկնածությունն առաջադրելու համար։ Բայց Նիկոլ Փաշինյանի ախորժակը դրանով չի սահմանափակվում։ Ոչ կուսակցականները ստիպված կլինեն 3 անգամ ավելի շատ վճարել։ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու միայն ցանկությունը, ոչ ՔՊ-ականների համար, կարժենա 1.5 մլն դրամ։

Հավանաբար ՔՊ-ում մտածում են, որ իրենց կուսակցությամբ առաջադրվելն այնքան պատվաբեր է, որ վաղը ոչ կուսակցականները հերթ են կանգնելու, որպեսզի ընդգրկվեն ցուցակում, ու դրա համար 1.5 միլիոնը չեն խնայելու։ Գուցե նման որոշ պատեհապաշտներ ու պաշտոնամոլներ հայտնվեն, բայց այդպիսի մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։

Թե քանի՞ կուսակցական ու քանի՞ ոչ կուսակցական կառաջադրեն իրենց թեկնածությունը ՔՊ-ի նախընտրական ցուցակի համար, պարզ կլինի մինչև նոյեմբերի վերջ, երբ կավարտվի առաջադրումների ժամկետը։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նախընտրական ցուցակի տեղերը վաճառելու՝ աննահակոբյանական այս հնարամիտ քայլով, Նիկոլ Փաշինյանը մտադիր է բավական ծանրակշիռ գումարներ հավաքել։

Եթե համարենք, որ 300-500 թեկնածու կարող է առաջադրվել, խոսքը գնալու է առնվազն 1.5-2.5 մլրդ դրամի մասին։ Տարադրամի վերածելու դեպքում՝ կստացվի 3.9-6.5 մլն դոլար։

Ինչ խոսք՝ պատկառելի գումար է։ Ըստ էության, նախընտրական դրամահավաքի կարիք էլ չեն ունենա։ Չնայած ի՞նչ իմանաս, ախորժակն ուտելուց է բացվում։ Հնարավոր է՝ հետո էլ մի դրամահավաք անեն՝ այս անգամ էլ համակիրներից, հարուստ գործարարներից, նաև օլիգարխներից գումարներ հավաքելու համար։

Նախկինում տարբեր առիթներով ՔՊ-ն դրամահավաքներ արել է, բայց մինչև իշխանության գալը, այդ դրամահավաքներին չնչին գումարներ էին հավաքվում։ Առաջին դրամահավաքին, որը տեղի ունեցավ 2016թ. փետրվարին՝ հավաքվեց ընդամենը 4.8 մլն դրամ: Երկրորդ դրամահավաքն արեցին նույն տարվա սեպտեմբերի, նույնիսկ ավելի քիչ գումար հավաքվեց՝ շուրջ 4,6 մլն դրամ։

Հաջորդ դրամահավաքը, որն արվեց «Ելք» դաշինքի շրջանակներում 2017թ. մարտին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, հավաքվեց 15 մլն դրամ։ «Ելք»-ի 2017թ. ապրիլին կայացած դրամահավաքին էլ հավաքվեց 5.1 մլն դրամ։

ՔՊ-ի իշխանության գալուց հետո դրամահավաքների պատկերը կտրուկ փոխվեց։ 2019թ. խորհրդարանական ընտրություններին, երբ իշխանությունն արդեն իրենց ձեռքում էր, նախընտրական դրամահավաքի «նվիրաբերումները» հասան 236 մլն դրամի: Բայց դա էլ սահմանը չէր։

Գնալով կենացներն ավելի քաղցրացան։ Օրինակ՝ Երևանի ավագանու վերջին ընտրության դրամահավաքին 500 միլիոնից ավելի գումար հավաքեցին։

Թե ինչպե՞ս ՔՊ-ի դրամահավաքներն այսպիսի կտրուկ շրջադարձեր գրանցեցին, դժվար չէ հասկանալ։ Զարմանալի չէ, որ այս ընթացքում դրանց հետ կապված կոռուպցիոն երևույթների ու աղմուկ հանած սկանդալային միջադեպերի պակաս չի եղել։ Բազմիցս բացահայտվել են դեպքեր, երբ մարդիկ անգամ տեղյակ չեն եղել, որ իրենք հարյուր-հազարներով, երբեմն էլ՝ միլիոներով գումարներ են փոխանցել իշխանական կուսակցությանը։

Պարզ է, որ դրանք իրական նվիրատուներ չեն եղել, նրանց փոխարեն ուրիշներն են փոխանցել։ Կոռուպցիոն սխեմաներ են կիրառել՝ իրական նվիրատուներին ու ՔՊ-ին նրանց մուծած գումարների աղբյուրները թաքցնելու համար։

Նախընտրական ցուցակի համար առաջադրվելը վճարովի դարձնելով՝ մի կողմից՝ կարող են հրաժարվել դրամահավաքներից ու խուսափել հերթական սկանդալային բացահայտումներից, մյուս կողմից էլ՝ դրա հաշվին միլիարդներ կհավաքեն՝ նախընտրական շրջանում ծախսելու համար։ Չնայած ՔՊ-ն նման խնդիր կարծես չունի։ Այս գլխից պետական բյուջեն արդեն դրել են նախընտրական արշավի տակ՝ համատարած սուբիդիաներ են տրամադրում, օգնություններ են տալիս, բժշկական ապահովագրություն են ներդնում, ժամկետանց վարկերն են մարում, վարկերի տոկոսներն են սուբսիդավորում, նույնիսկ 2 տարի առաջվա կարկտահարությունն են հիշել՝ փոխհատուցում են բաժանում, Լոռիում անցած տարվա ջրհեղեղի վնասներն են վերացնում, չնայած ժամանակին ասում էին, թե՝ աշխատանքներն ամբողջությամբ ավարտել ենք։

Պետական բյուջեն դարձրել են նախընտրական հիմնադրամ ու ընտրություններից առաջ ծախում են քաղաքացիների վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test