«Վստահ ենք, որ այսօր եթե մարդն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կարող է բազում հանցագործություններ իրականացնի ու պատասխանատվության չենթարկվի, եւ հակառակը, եթե ընդդիմադիր ես, հնարավոր է հայտնվես բանտում՝ առանց որեւէ հանցանք կատարելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը։
Նա մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց «Մայր Հայաստան»-ի կազմակերպած բողոքի ցույցին, որն ուղղված էր Հայաստանում քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց իրավունքների պաշտպանությանը։
Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամի դիտարկմամբ՝ «Նիկոլ Փաշինյանը կրկնակի ստանդարտների թագավորն է»։ «Երբ հարցը վերաբերում է իրեն, լինելով կառավարության գլուխ ասում է կառավարությունը ես եմ, ինքն իրեն չի տեսնում որպես անձ՝ Նիկոլ Փաշինյան։
Նույնը հայելական է՝ եկեղեցու պահով, պիտի մտածենք, որ Վեհափառը նույնպես անձ չի, այլ մեր եկեղեցու երեսն է։ Ու մարդիկ մանիպուլյացիայի են ենթարկվում, նրանց թվում է՝ պայքարում են անձի դեմ, բայց իրականում պայքարում են եկեղեցու դեմ»,-ասաց Սամվել Հակոբյանը։
Մանրամասները տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test