168.am-ն անդրադարձել է նոյեմբերի 8-ին 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-ամյակին նվիրված Բաքվի զորահանդեսին և այդ օրը ցուցադրվելիք սպառազինությանը, մասնավորապես, չինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրներին, որոնք առաջին անգամ են ներկայացվելու նման միջոցառմանը:
Իսկ այդ համալիրները ձեռք բերելու մասին, ըստ տարբեր տեղեկությունների, Ադրբեջանը մտածել է դեռ 2018 թվականից: Մենք հայտնել ենք, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում հաղթել է Թուրքիայի և Պակիստանի անմիջական մասնակցության շնորհիվ, ուստի այս երկրների ղեկավարությունը ներկա է գտնվելու է զորահանդեսին: Այսօր, սակայն, ադրբեջանական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Պակիստանի զինուժը զորահանդեսին անմիջական մասնակցություն է ունենալու:
Ավելին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Բաքվի զորահանդեսին անմիջական մասնակցություն են ունենալու թուրքական զինված ուժերի զինծառայողները: Այդ օրը նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 վեց կործանիչներ կերևան ադրբեջանական օդում:
Նշենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:
Ավելին, 2020 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:
ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:
Արդեն 2023 թվականին քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ՝ 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա՝ հավելելով, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին:
168.am-ը գրել էր, թե հուլիսյան մարտերից հետո ո՞ր երկրներին է ռազմական ղեկավարությունն առաջարկել չեզոքացնել թուրքական պատերազմական սպառնալիքը, F-16-երի հնարավոր կիրառելիությունը, և ո՞վ է այն ընդունել ի գիտություն:
Ի դեպ, 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գաղտնազերծել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իր հարցաքննության ժամանակ ասել է. «ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»:
Ըստ Քոչարյանի, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ «ինտուիցիայով կատարել է նախապատրաստական բոլոր աշխատանքները»:
Ըստ այդմ՝ թուրքական F-16-երը չէին կարող անմասն մնալ Բաքվի հաղթական զորահանդեսին մասնակցությունից: Հնարավոր է՝ դրա կիրառությունը 44-օրյայի ժամանակ չկանխող պետությունների ներկայացուցիչներ ներկա գտնվեն ռազմական այդ միջոցառմանը: Ի դեպ, այսօր Ալիևը տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված ՆԱՏՕ-ի պատվիրակության է ընդունել, որի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի արդիականացումը շարունակվելու է, չնայած «ադրբեջանական օկուպացված տարածքները» վերականգնվել են:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test