«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի համոզմամբ՝ տարածաշրջանում Հայաստանը ժողովրդավարական գործընթացների տեսանկյունից լավագույն դիրքերում է:
Ըստ նրա՝ այո, թեպետ կան խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ ընդդիմության ասած 37 թիվն է. «Չեմ հասկանում՝ ինչ համեմատություններ են անում, առհասարակ գիտե՞ն՝ ինչ է տեղի ունեցել 37 թվին»:
Աբրահամյանը նաև չի հասկանում այն, որ ասում են՝ խաղաղության օրակարգը նախաստորագրվեց, որ ընտրությունների ժամանակ իշխող ուժը այն որպես խաղաթուղթ օգտագործի:
«Խաղաղությունը եթե գետնի վրա չարտահայտվի, անգամ լավագույն փաստաթուղթը չի կարող այդ առումով հաղթաթուղթ դառնալ: Անհեթեթ քաղաքական խոսույթ է»,- նկատում է նա:
Ըստ զրուցակցի՝ այս փաստաթուղթը լուրջ հեռանկար է նախանշում ՀՀ-ի և տարածաշրջանի համար։
Հարցին՝ իսկ ինչու է ընդդիմությունն այդքան ջանասիրաբար կառչել նոյեմբերի 9-ի փաստաթղթից, Աբրահամյանը պատասխանում է՝ դրանով փորձում է սպասարկել և պաշտպանել ռուսական շահերը:
Աբրահամյանը անհեթեթ է համարում նաև այն պնդումները, թե Ադրբեջանի տարածքով ՀՀ ապրանք բերելը կախվածություն է առաջացնում. «Եթե փակեինք Լարսի ճանապարհը և միայն այդ ճանապարհով ներկրեինք, դա կլիներ կախվածություն, բայց սա դիվերսիֆիկացում է: Նաև Ադրբեջանին է ձեռնտու ճանապարհի բացումը»:
Միաժամանակ նա նկատում է, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ-ի կենսական շահերի հետաքրքրության մեջ և դրա համար փորձում է իր «խաղից դուրս» վիճակը որոշակի նվազեցնել. «Խանդում են, դրա համար Զախարովան հիստերիկ հայտարարություններ է անում»:
Վերջինս կարծում է, որ նախկինում ՌԴ-ն ՀՀ-ի դեմ Ղարաբաղի կոնֆլիկտն է կիրառել որպես գործիք, իսկ այժմ տնտեսական մասով է փորձում դա անել. «Չեմ կիսում ընդդիմության այն տեսակետը, որ եթե լավ լինենք ռուսների հետ, մեզ ավելի լավ կվերաբերվեն․ չկա նման բան»:
Նախընտրական շրջանում բավականին ակտիվանալու են ռուսական հիբրիդային հարձակումները, համոզմունք է հայտնում Աբրահամյանը՝ նկատելով. «Ցավալի է, որ եկեղեցին է գործիքայնացվել, որը շատ վտանգավոր է»:
Նա մանիպուլյատիվ նարատիվ է համարում այն, թե պետությունը հարձակվել է եկեղեցու վրա:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Գարեգին Բ-ի եղբորը՝ Մկրտիչ (Եզրաս) Ներսիսյանին, Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրելուն՝ զրուցակիցը նկատում է. «Անընդունելի է աշխարհի թիվ մեկ հանցագործի ձեռքից մեդալ վերցնելը. սա նվաստացում է բոլորիս համար: Ողջամիտ կասկած չենք կարող չունենալ, որ այս պարգևը տրվում է կոնկրետ ծառայություններ մատուցելու համար: Գուցե նաև հատուկ ծառայություններում ներգրավված լինելու համար է»:
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահն ասում է՝ այո, գաղտնիք չէ, որ դեռ խորհրդային տարիներից եկեղեցու շատ սպասավորների ներգրավել են տարբեր պրոցեսներում:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test