Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հանրայինի եթերում արդեն տեսանք, թե ինչպես կարող է քաղաքական բանավեճը վերածվել թատերական ներկայացման»․ Արտյոմ Սիմոնյան aravot.am aravot.am

time
«Հանրայինի եթերում արդեն տեսանք, թե ինչպես կարող է քաղաքական բանավեճը վերածվել թատերական ներկայացման»․ Արտյոմ Սիմոնյան

Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող «Համահայկական ճակատ» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը, որը պահեստազորի գնդապետ է, հայտարարում է՝ իր տեղը մոռացված ընտանիքների կողքին է, ոչ թե հեռուստաընկերությունների ստուդիաներում։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքական գործիչը մասնավորաբար գրել է․

«Որպես ընդդիմադիր ուժի թեկնածու, ով թե՛ նախկինների, թե՛ ներկաների հետ կապ չունի, հայտարարում եմ, որ այո, ես հրաժարվել եմ մասնակցելու Շանթ TV-ում նախատեսված բանավեճին։

Հանրայինի եթերում արդեն տեսանք, թե ինչպես կարող է քաղաքական բանավեճը վերածվել թատերական ներկայացման։ Նույն կերպարներով երկրորդ անգամ «բեմ բարձրանալը» իմ ընտրությունը չէ։

Իմ տեղն այս պահին ոչ թե ստուդիայում է, այլ գյուղերում` մոռացված ընտանիքների կողքին։ Արշալույսում այսօր կան ընտանիքներ` նպաստից զրկված վիրավոր զինծառայողի հարազատներ, հիվանդ երեխաներով ծնողներ, ովքեր զրկվել են անգամ նվազագույն աջակցությունից:

Թող սարկազմով գրառումներ գրողները մի պահ շրջվեն դեպի այդ մարդկանց: Թող գյուղերում վարչական ռեսուրսներով, աղ ու հաց, երգ ու պարով դիմավորելու տեսանյութերից բացի հրապարակեն նաեւ, որ այս գյուղերում մարդիկ խմելու ջուր չունեն»:

Մանրամասները՝ հղմամբ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test