Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեզ ասում են՝ «վա՜յ, սսկվե՛ք», բայց գործ չեն անում. անիշխանություն է Հայաստանում. Մետաքսե Հակոբյան 168.am 168.am

time

Հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց՝ մինչ օրս Բաքվում բանտարկված լինելը Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգի՝ կեղծ լինելու հերթական ապացույցն է, որովհետև չի կարող երկու պետությունների միջև հաստատվել խաղաղություն՝ առանց առաջնային հումանիտար խնդիրները լուծելու։ 168TVի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Բաքվում բանտարկված հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Մեզ ասում են՝ «վա՜յ, սսկվե՛ք», բայց գործ չեն անում. անիշխանություն է Հայաստանում. Մետաքսե Հակոբյան

«7 տարի շարունակ մենք տեսնում ենք ոչ թե հողի վրա քայլող, գործող իշխանություններ, այլ տեսնում ենք սոցիալական հարթակներում գրառումներով աշխատող իշխանություններ, որոնք, իրական կյանքից կտրված, վիրտուալ կյանքում ինչ-որ աշխատանքներ են տանում, և հասկանում ես, որ այն, ինչ այսօր կա սոցիալական հարթակներում, որևէ կապ չունի իրական կյանքի հետ։ Այս մարդիկ կտրված են իրական կյանքից։ Կա վիրտուալ իշխանություն, չկա իրական իշխանություն։ Այսօր Հայաստանում անիշխանություն է, բայց վիրտուալ իրականության մեջ այս մարդիկ ներկայացնում են, թե գերիների ուղղությամբ աշխատում են, վա՜յ, սո՛ւս մնացեք, սսկվե՛ք, որովհետև եթե խոսեք, ապա գերիներին չեն վերադարձնի»։ Բայց իրականում, ամբողջ այս գործընթացի մեջ, գերիների հարցի կարգավորումն ամենափոքր և նվազ ջանք պահանջող, ամենահեշտ լուծվող խնդիրն է, որն իրենք պետք է լուծած լինեին»,- մեկնաբանեց քաղաքական գործիչը։

Խոսելով արցախահայության՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ չկա բռնի տեղահանված գեթ մեկ արցախցի, որ վերադառնալու ցանկություն չունի, և բոլորը միաբերան ասում են, որ հայության վերադարձը պետք է տեղի ունենա այնպիսի պայմաններում, որ չլինի համակեցություն ադրբեջանցիների հետ և հայերի անվտանգությունն Արցախում ապահովված լինի միջազգային կառույցների կողմից։

«Այնպես որ, մեր բոլոր աշխատանքները միտված են նրան, որ ցանկացած քաղաքական ուժ, որը հայտ է ներկայացնում գալու իշխանության Հայաստանում, իր աչքի առաջ պիտի ունենա արցախցիների հարցը»,- շեշտում է պատգամավորը։

«Եթե ՀՀ իշխանության ղեկավարն ասում է, որ «Արցախը շղթա էր՝ մեր կոկորդին փաթաթված, դրա համար մենք 30 տարի վատ ենք ապրել, զոհեր ենք ունեցել, պիտի ազատվենք դրանից, որ չունենանք զոհեր, պատերազմներ և հաստատենք խաղաղություն», ի սեր Աստծո, ինքն ազատվեց Արցախից, բա էլ ինչո՞ւմ է խնդիրը, որ հիմա էլ հերթը հասել է Հայաստանի շուրջ ինչ-որ քննարկումների։ Եվ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը ցույց է տալիս, որ որևէ խաղաղության նպատակ այս մարդիկ չունեն։ Այլ բան է, որ Արցախը ստանալուց հետո փորձում են խաղաղության անվան տակ Հայաստանից ինչ-որ տարածքներ ստանալ»,- նաև հավելեց նա։

Մետաքսե Հակոբյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ էր Արցախի նախագահը, որը ֆորմալ առումով անկախ հանրապետության ղեկավար էր, ենթարկվում Երևանին, եթե տեսնում էր, որ Հայաստանի իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Արցախի հարցում ակնհայտորեն դեմ էին գնում հայկական շահերին, ինչն, ըստ էության, հաստատվեց 44-օրյա պատերազմի արդյունքներով 2020թ. նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթով և հետագայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու մասին նրա կողմից արված պաշտոնական հայտարարությամբ։

Այս հարցի առնչությամբ Արցախի խորհրդարանի պատգամավորը հաղորդում է կարևոր տեղեկություններ՝ նշելով, որ պատերազմի ընթացքում Արցախի ու ՀՀ իշխանությունների միջև շփում, ըստ էության, չի եղել, և միակ կապը եղել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև.

«Պատերազմից հետո արդեն խորհրդարանում, ի լուր աշխարհի, նաև մեր գործադիրի գործընկերները փաստել են, որ Հայաստանի իշխանությունների հետ որևէ հարաբերություն չկա, որովհետև զանգերը մնում էին անպատասխան, Արցախի իշխանության ներկայացուցիչները նույնիսկ փորձել են նամակագրական կապ ստեղծել, բայց այդ նամակները ևս մնացել են անպատասխան։ Բազմիցս արձանագրվել է, որ կա շփում երկու անձի՝ ՀՀ վարչապետ և Արցախի այն ժամանակվա նախագահի միջև, այն էլ, ինչպես Արցախի նախագահը մեզ հետ կիսվել է այդ առումով, ներկայացվել է, որ՝ «ասվում է այնքան, ինչքան որ պետք է, կամ ինչը որ պետք է, և այն էլ՝ վստահ չենք՝ դա իրականությո՞ւնն է, թե՞ կեղծ ինֆորմացիա է տրվում Արցախի նախագահին»։ Այսինքն՝ այդ առումով որևէ հարաբերություն նույնիսկ չի եղել»։

Մեզ ասում են՝ «վա՜յ, սսկվե՛ք», բայց գործ չեն անում. անիշխանություն է Հայաստանում. Մետաքսե Հակոբյան

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ այս պահին Բաքվի բանտերում 23 հայ գերի կա: Նրանց թվում են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի խոհրդական Դավիթ Բաբայանը:

2025 թվականի հունվարի 17-ից սկսած՝ շուրջ 8 ամիս է՝ Բաքվի զինվորական դատարանում անկախ կառույցների և լրատվամիջոցների բացակայությամբ շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի և ևս 15 հայ գերիների՝ ներառյալ՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարությունները: Ադրբեջանի իշխանությունները նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրել շինծու քրեական գործերով՝ քաղաքական շոուի վերածելով հայերի դեմ դատավարությունը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test