«Երբ մենք վերադառնանք 2023 թվականի սեպտեմբեր ամիսը, երբ մարդիկ Արցախում իրականում սովալլուկ էին, ծանր վիճակ էր, պետք էր քաղաքական որոշում, որ թույլ տային, որ Ակնայով բեռները մտնեին Արցախ, թե ոչ: Ես մեկն էի այն պատգամավորներից, որ վախեցավ ընդդիմանալ: Չհայտնեցի կարծիք այդ մասով՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ միգուցե ժողովուրդը համաձայնի:
Իսկ ժողովուրդը փակեց ճանապարհը ու չընդունեց Ադրբեջանի տարածքով Արցախ մուտք գործող ցորենը: Ժողովուրդը ոչ թե հպարտ էր ու ուզում էր սովից մեռնել, բայց չվերցնել, այլ ոչ՝ հասկանում էր, որ այդ պարագայում Արցախի թեման փակվելու էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Ըստ նրա՝ այս իշխանությունների պնդմամբ՝ Արցախից ազատվել էին, խաղաղությունը հաստատվել էր. «Հիմա խաղաղության ի՞նչ ընթացք կա, որ Ադրբեջանի տարածքով բեռներ բերելու կարիք կա»:
Նրա խոսքով՝ նիկոլական «խաղաղության» դարաշրջանում տեսնում ենք Ադրբեջանի հակահայ քարոզչությունը. «Ադրբեջանցու հետ անհնար է խաղաղություն կերտել մի հարկի տակ: Ադրբեջանցին գիշերը քնելիս մտածում է՝ ինչպես մորթի քո զավակին»:
Պատգամավորը անդրադարձավ նաեւ Լաչինի միջանցքը փակած հայտնի ադրբեջանցի «էկոակտիվիստի»՝ Հայաստան այցին, ասաց, որ նրան Երեւանում տեսնելով՝ համոզվեց, որ «Արցախի շրջափակումը տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների համաձայնությամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test