Ծափաթաղում որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել է փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների օժանդակությամբ՝ օրեր շարունակ կատարած տքնաջան աշխատանքի արդյունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
shamshyan.com
SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 3-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել և տեղեկացրել այն մասին, որ Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել է ոստիկանների, քննիչների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխայի հոր հետ մի քանի օր շարունակ բացատրական աշխատանքներ են իրականացրել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանը, և արդեն նոյեմբերի 3-ին նրանց հաջողվում է հասնել նրան, որ հայրը խոստովանում է, որ ինքն է երեխային կյանքից զրկել և որտեղ է օրեր շարունակ երեխայի մարմինը տարբեր հատվածներում թաքցրել ու արդեն փրկարարները տեղեկությունը փոխացնում են իր վերադասին և անմիջապես գործին են լծվում ոստիկանները, փրկարարները, ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչները և հոր մատնանշած վայրում հայտնաբերում են երեխայի մարմինը: Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոշ տեղեկություններ էր հայտնել հոկտեմբերի 27-ից որպես անհայտ կորած որոնվող, Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրանի անհետացման և նրա մարմինը հայտնաբերելու վերաբերյալ: ՆԳ նախարարը հայտնեց, որ երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել երեխային:«Այս պահի դրությամբ որեւէ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը, ի թիվս այլոց, առաջին օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։Ընդ որում, կհիշեք, որ եղբայրը, որն ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք համապատասխան մասնագետի, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջանա և մենք կարողանանք պատշաճ կերպով ստանանք տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որեւէ բան հայտնի է։Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող», - ասել էր ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանը։«Երեխայի հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»,- ավելացրել էր նա:Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։