Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեծ պատիվ էր իմ մոնո-օպերաները ներկայացնել Վաշինգտոնում. Շուշան Սարգսյան aravot.am aravot.am

time
Մեծ պատիվ էր իմ մոնո-օպերաները ներկայացնել Վաշինգտոնում. Շուշան Սարգսյան

68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը կկայանա 22026 թվականի փետրվարի 1-ին։ Այն արդեն 23-րդ անգամ կկայանա Լոս Անջելեսի հայտնի Crypto.com Arena համալիրում:

Հայաստանը ներկայացնող կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգում։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները թողարկվել են ԱՄՆ-ում եւ արդեն հասանելի են աշխարհի շուրջ 150 երաժշտական հարթակներում։

Շուշան Սարգսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ստեղծագործությունները օրերս ներկայացվել են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։

Մասնավորապես, Մերիդիան միջազգային կենտրոնում, կայացել է Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որի մշակութային հատվածում հնչել է նրա «Dialogue» մոնո -օպերան։

«Dialogue»-ը կատարել են դաշնակահար Մարտին Շաղբազյանն ու Ասատուր Բալջանը։ Շուշանից տեղեկացանք, որ միջոցառմանը մասնակցել է նաեւ Սան Ֆրանցիսկոյից ժամանած պրոդյուսեր Յուրի Վոլոդարսկին, որն էլ ներկայացրել է հայ կոմպոզիտորի մոնո-օպերաները Recording Academy մրցանակաբաշխությանը։

«Մեծ պատիվ էր իմ մոնո-օպերաները ներկայացնել ԱՄՆ մայրաքաղաքում՝ Հայաստանի անկախության տոնին նվիրված կարեւոր միջոցառման շրջանակում։ Երաժշտությունը այն լեզուն է, որը միավորում է բոլորին՝ անկախ սահմաններից եւ մշակույթներից։ Սա եւս մեկ քայլ է դեպի մեր մշակույթի միջազգային ճանաչումը»։

Հավելենք, որ Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Այս ստեղծագործությունները ստեղծագործությունները բացառիկ են նրանով, որ երկու դեպքում էլ կոմպոզիտորը հրաժարվել է տեքստից, իսկ ամբողջ դրամատուրգիան կառուցված է մեր այբուբենի հնչյունների միաձուլման եւ տեղաշարժի վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test