Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը զրկել է ծայրագույն վարդապետ Իլիային (Տոլորայ) պատարագ մատուցելու իրավունքից։
Թեմական հանձնաժողովը համապատասխան խնդրանք է ներկայացրել պատրիարքին։
«Իլիա ծայրագույն վարդապետ Տոլորային զրկել են պատարագ մատուցելու իրավունքից՝ եպիսկոպոսին բանավոր վիրավորելու և, ընդհանրապես, եկեղեցական հոգևորականների դեմ զրպարտչական հայտարարությունների համար, մինչև նա անկեղծ զղջում չցուցաբերի», - ասվում է պատրիարքի հայտարարության մեջ։
Օրեր առաջ էլ՝ հոկտեմբերի 29-ին, Իլյա Երկրորդը բավարարել է թեմական հանձնաժողովի մեկ այլ միջնորդությունը և ազատել ծայրագույն վարդապետ Դորոտե Կուրաշվիլիին Քվեմո Բեթլեմի եկեղեցու ավագերեցի պաշտոնից։
Համայն Վրաստանի կաթողիկոսի ստորագրությամբ հրամանը հրապարակվել է թեմական հանձնաժողովի՝ պատրիարքին դիմելուց կես ժամ անց։
Ինչպես տեսնում ենք, սա միանգամայն բնական, ներեկեղեցական կանոնադրական հարաբերությունների դրսևորում է, և ի դեպ, Վրաստանի իշխանություններից և նույնիսկ նրանց մոլի ընդդիմախոսներից և ոչ մեկը սա հակաեկեղեցական արշավի առիթ չի սարքում, ինչպես Հայաստանում գործող ռեժիմի դեպքում է:
Ավելի՛ն, կարգալույծ արված հոգևորականներն էլ հանրային հակադարձում կամ որևէ ընդվզում չեն ցուցաբերել, առավելևս՝ քաղաքական հողի վրա և հատկապես՝ գործող իշխանությունների ձեռքին խամաճիկ դառնալով, ինչը նույնպես տրամագծորեն հակառակն է մեզանում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test