Արցախը կա և կլինի. Ռուբեն Վարդանյանը 3 ուղերձ է փոխանցել հայ ժողովրդին
sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, որի ընթացքում խնդրել է նրան 3 ուղերձ փոխանցել հայ ժողովրդին։ Համապատասխան հայտարարությունը տարածվել է Ռուբեն Վարդանյանի սոցիալական պաշտոնական էջերում։
Ռուբեն Վարդանյանը խնդրել է փոխանցել.
Նշենք, որ նոյեմբերի 4–ին էլ Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով Բաքվի բանտից
ուղերձ էր փոխանցել «Ավրորայի» համայնքին։ Նա շեշտել էր, որ գտնվելով Բաքվում, ավելի քան երբևէ ոգեշնչված է «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով։ Նա շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին իրեն և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Նա հատուկ շնորհակալություն էր հայտնել համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Վարդան Գրեգորյանին։
2025–ի հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: