Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքվից զգուշացնում են Փաշինյանին՝ քեզ հետևում ենք hraparak.am hraparak.am

time
Բաքվից զգուշացնում են Փաշինյանին՝ քեզ հետևում ենք

Ադրբեջանական minval․az-ի հրապարակախոս Նուրանին անդրադարձել է օրերս Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների ու զինվորական ատաշեների՝ օկուպացված Արցախ այցելությանը: Ադրբեջանցի քարոզիչը նշում է, որ չնայած նրանց տարել էին ցույց տալու Արցախում իբրև թե տեղի ունեցող շինարարական հսկայածավալ աշխատանքները, սակայն շեշտադրումը դրվել էր Զանգեզուրի միջանցքի վրա։ Ձեռքի հետ էլ ցույց էին տվել ադրբեջանական բանակի կողմից թիրախավորված բնակավայրերը ու դա ներկայացրել իբրև հայկական զորքերի կողմից ադրբեջանական բնակավայրերի թիրախավորում: Ադրբեջանական ցինիզմին նախանձել կարելի է: Հրապարակախոսը նշում է, թե ինչպես է Հաջիևը հեքիաթ պատմել օտարերկրյա դեսպաններին ու զինվորական ատաշեներին այն մասին, որ տասնամյակներ տևած «օկուպացիայից» հետո իրենք «ազատագրել» են ու ինչպես են ռեկորդային կարճ ժամկետներում վերականգնում Հորադիզից Աղբենդ երկաթգիծը: Իսկ ամենաողբերգականն այն է, որ օտարերկրյա դիպլոմատները հիացական հայացքներով լսել են այդ հեքիաթը: Նույնիսկ ԱՄՆ դեսպանը նեղություն չի տվել Հաջիևին հիշեցնելու, որ այդ ճանապարհը ոչ թե պետք է Զնագեզուրի միջանցք կոչվի, այլ Թրամփի ուղի:

Նուրանին նկատում է, սակայն, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի՝ աշխարհաքաղաքականության ուշադրության կենտրոնում հայտնվելը բացարձակապես կապ չունի խաղաղության հաստատման հետ, ամենակարևորն այստեղ լոգիստիկ հանգույցն է ու դրա վերահսկումը:

«Զանգեզուրի միջանցքը ոչ միայն պետք է ամենակարճ ճանապարհն ապահովի Ադրբեջանից Թուրքիա և հատկապես Նախիջևան-Իգդիր ճանապարհի գործարկմամբ, այլև այն պետք է դառնա Միջին միջանցքի կարրևորագույն մաս, որի կարևորությունը գնալով աճում է՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև աճող լարվածությունը»,-գրում է Նուրանին: Նկատենք, որ ադրբեջանցի քարոզիչը Զանգեզուրի միջանցքի մասին խոսելիս այն իրենց ենթակայության տակ գտնվող տարածք է ներկայացնում եւ արդեն հաշվում է, թե ինչ շահույթ են գրանցելու և աշխարհաքաղաքական ազդեցության ինչ լծակներ է դա իրենց տալու: Իրականում Նուրանին չի սխալվում, եթե Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա «ժողովրդից ստացած պողպատե մանդաատով» կհայտարարի, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունը կնքեց իր մահկանացուն և ծնեց չորրորդը` «Արևմտյան Ադրբեջանը»,

Հայաստան տեղափոխվելու պատրաստ կես միլիոն ադրբեջանցիները վկա․․․

Ի դեպ, հոդվածի վերջում հրապարակխոսը կարծես մատ է թափ տալիս Փաշինյանի վրա, ասելով, որ Երևանի գործողություններին հետևում են ոչ միայն Բաքվից, այլև իրենց մյուս քաղաքներից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test