Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նողկալի է. մրցավազք է դրսի տիրոջը ծառայելու. ով իրենց թրի տակով չի անցնում, կարգալույծ են անում. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Նողկալի է. մրցավազք է դրսի տիրոջը ծառայելու. ով իրենց թրի տակով չի անցնում, կարգալույծ են անում. տեսանյութ

Բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը զազրելի և նողկալի է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Գարեգին Բ-ի եղբորը՝ Մկրտիչ (Եզրաս) Ներսիսյանին, Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրելու տեսարանը:

Վերջինս կարծում է, որ նույն զգացողությունն ունեցել է իր երկիրն ու պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը հարգող յուրաքանչյուր քաղաքացի:

«Կարծես մի մրցավազք լինի՝ ով կարող է դրսի տիրոջը ծառայել՝ կորցնելով չեղած հեղինակության նշույլը: Մի եղբայրը ստացել էր դարձյալ նույն երկրի տիրոջից, այս դեպքում մեծ թռիչք ու առաջընթաց էր՝ անձամբ նախագահից ստացավ, այն ժամանակ դեսպանատանն էին հանձնել»,- ասում է նա՝ հավելելով. «Սրանով ուզում են ասել՝ մենք կանգնած ենք այս մարդկանց հետևում»:

Վարդապետյանը, որը ակտիվ մասնակից է եղել 2008 թվականի համաժողովրդական շարժման գործողությունների, հիշում է. «Մարտի 1»-ից հետո կար սպասողական վիճակ՝ տեսնելու հոգևոր առաջնորդին, և մեծ հիասթափություն եղավ, քանի որ նա չեկավ»:

Մտավորականը նկատում է՝ մենք տասնյակ տարիներ քողարկել ենք, թե ինչ է տեղի ունենում եկեղեցում:

«Այս պայքարը վաղուց ի վեր անհաշտ ձևով իմ մեջ մղվել է: Մարդը չի կարող պարտադրված մեկին հավատալ: Շատերն ասում են՝ հիմա սրա ժամանակն է, բա ե՞րբ է սրա ժամանակը: Եկեղեցին պետք է զբաղվի ամեն ինչով՝ բացի իր գործերից, և կարգի հրավիրելու գործընթացը չլինի՞: Սրբապղծություն է սրբազան անվանելը մեկին, որը կոչ է անում ռազմական հեղաշրջման»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով ընդվզող հոգևորականներին կարգալույծ անելուն՝ վերջինս նկատում է. «Դուրս է գալիս՝ ով իրենց թրի տակով չի անցնում, կարգալույծ են անում»:

Խոսելով արտաքին քաղաքական հարցերի մասին՝ զրուցակիցն ասում է. «Օգոստոսի 8-ի փաստաթղթերը չեղարկեցին նոյեմբերի 9-ի ողջ եղելությունը. ջրբաժան էր: Սա դուր չի գալիս շատերին, քանի որ իրենց տերերը պետք է տարածաշրջանը թողնեն ու հեռանան»:

Ըստ նրա՝ օգոստոսի 8-ը նոր հեռանկարներ է բացում. «Ում դարերով համարել էինք ավագ եղբայր և ռազմական գործընկեր, այդ ամենը ի չիք դարձավ: Մեր դաշնակիցը կարող են լինել այն ուժերը, որոնք ուզում են, որ այս տարածաշրջանում գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունը»:

Վահան Վարդապետյանը շեշտում է՝ անշեղ ձևով պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, բանակի մարտունակությունն ուժեղացնենք, ոչ թե մտածենք՝ տակ չմնալու համար հարևան երկրի ղեկավարին ինչպես արձագանքենք:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test