Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տիկին Անդրեասյան, իսկ ձեր ղեկավարն ունի՞ համարձակություն` լսելու եւ համբերություն` հասկանալու hraparak.am hraparak.am

time
Տիկին Անդրեասյան, իսկ ձեր ղեկավարն ունի՞ համարձակություն` լսելու եւ համբերություն` հասկանալու

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին եւ ելույթ է ունեցել «Ինչպե՞ս կարող են մշակույթը և մշակութային քաղաքականությունն ամրապնդել ժողովրդավարությունը» թեմայով պլենար նիստում՝ ներկայացնելով Հայաստանի փորձը:

Արդեն զավեշտական է հնչում չէ՞. Հայաստանը եւ ժողովրդավարությունը: Ժողովրդավարություն մի երկրում, որտեղ մի նախադասության համար մարդ են կալանավորում, որտեղ փաստաբանին գետնին են տապալում դատախազներին քննադատելու համար, որտեղ 3 բարձրաստիճան հոգեւորական, կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին են կալանավորված, որպեսզի Վեհափառին պարտադրեն հրաժարական տա կաթողիկոսի պաշտոնից: Բայց ստերի մեջ վարպետացած չինովնիկները մեկնում են Եւրոպա եւ անամոթաբար խոսում ժողովրդավարությունից:

Ահա Ժաննա Անդրեասյանի ելույթից մի հատված.

«Հայաստանի համար ժողովրդավարությունը ոչ թե ներմուծված քաղաքական արժեհամակարգ է, այլ խորապես արմատավորված քաղաքակրթական ընտրություն։ Մեր պետական քաղաքականության առանցքը քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ օժտված հասարակության կերտումն է, որը հիմնված է մարդու արժանապատվության, ստեղծագործ ազատության և ներառականության գաղափարի վրա։ Այսինքն՝ հասարակություն, որի համար ազատ լինելը նշանակում է մտածել, ստեղծել և հարգել...

Ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ մարդուն հնարավորություն է տրվում ազատորեն արտահայտել իր միտքը՝ խոսքի, արվեստի, լեզվի, արարելու ձևերի միջոցով...

Տիկնա՛յք և պարոնա՛յք, ժողովրդավարությունը պահանջում է համարձակություն՝ լսելու, համբերություն՝ հասկանալու և ստեղծարարություն՝ միավորելու»։

Տիկին Անդրեասյան, իսկ ձեր իշխանությունը եւ մասնավորապես ձեր անմիջական ղեկավարը` վարչապետը ունի՞ համարձակություն` լսելու, համբերություն` հասկանալու, թե՞ հենց իր ականջին ոչ հաճելի մի միտք է լսում, անմիջապես զանգահարում է դատախազին, ԱԱԾ տնօրենին եւ հրահանգում է այդ միտքն ասողին բռնել` կալանավորել: Նա անգամ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին եւ ընտրված համայնքապետերին ունակ չի հանդուժելու:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test