Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եվրոպան «շենգենյան պատերազմի է պատրաստվում» 1in.am 1in.am

time
Եվրոպան «շենգենյան պատերազմի է պատրաստվում»

Եվրամիության երկրներն աշխատում են «ռազմական Շենգեն» ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին հայտնել է RMF FM ռադիոկայանը: «Եվրահանձնաժողովը նոյեմբերի 19-ին կքննարկի ԵՄ ռազմական ճկունության, այսինքն տեխնիկայի և անձնակազմի մեծ ծավալների և ռազմական մատակարարման արդյունավետ տեղաշարժի մասին փաստաթուղթ»,- հայտնել է ռադիոկայանը: Ընդգծվում է, որ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները «ռազմական Շենգենի» գաղափարը հիմնավորում են նրանով, որ քաղաքացիական տեղաշարժը շենգենյան գոտում անարգել է:

Խոսքը Եվրամիության տարածքում ռազմական ազատ տեղաշարժի գոտի ստեղծելու մասին է, որտեղ պետք է գործեն միասնական կանոններ և ընթացակարգեր, կգործեն ցամաքային միջանցքներ, օդանավակայաններ և նավահանգիստներ: Քննարկումներն ընթանում են «պատերազմի սկսման կամ ծայրահեղ ճգնաժամի առաջացման» կանխավարկածով: Ռադիոկայանի տեղեկություններով, Եվրահանձնաժողովի պաշտոնյաներն «անհանգստացած են, որ եվրոպական կամուրջները, ճանապարհները և երկաթուղիները տանկերի, զինծառայողների տեղաշարժի և մատակարարումների համար անպիտանի են»: Նրանք գտնում են, որ «անհրաժեշտության դեպքում արևմուտքից արևելք տանկեր տեղափոխելիս տեխնիկան կարող է «խրվել» թունելներում, իսկ կամուրջները չեն դիմանա ծանրությանը»:

«Ռազմական Շենգեն» ստեղծելու անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել է ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարության թիկունքի և լոգիստիկ ապահովման պետ Ալեքսանդր Զոլֆրանկը: Նա կոչ է արել նախօրոք պատրաստել «պոտենցիալ ռազմական գործողությունների թատերաբեմը, եթե հարկ լինի կիրառել կոլեկտիվ անվտանգության մասին Դաշինքի հինգերորդ հոդվածը»:

Ըստ երևույթին, այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Եվրամիության տարածքում «ռազմական Շենգեն» ստեղծելու առթիվ մեկնաբանությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ այդմ, «Եվրոպան մտադիր չէ ունկնդրել անվտանգության հարցում Ռուսաստանի մտահոգություններին և անտեսում է միասնական անվտանգության սկզբունքը»:

Եվրամիության երկրները, մինչդեռ, խիստ մտահոգված են Ուկրաինայում պատերազմը «մինչև հաղթական ավարտ» շարունակելու Ռուսաստանի անզիջում դիրքորոշմամբ: Ավելի վաղ եվրոպական ռազմական փորձագետները կանխատեսել են, որ Վլադիմիր Պուտինը «նախատեսում է Մերձբալթիկան կտրել Եվրոպայից և ՆԱՏՕ-ից»: Խոսքը վերաբերում է Ռուսաստանը Կալինինգրադի մարզին կապող Սուալյան միջանցքին, որի նկատմամբ ռազմական վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին մի քանի ամիս առաջ հրապարակային խոսել է ՌԴ նախկին փոխվարչապետ Ռոգոզինը:

Իրական ռազմա-քաղաքական ռեժիմում ի՞նչ զարգացումներ են հնարավոր, ոչ ոք կանխատեսել չի կարող: Եվրամիությունը կստեղծի՞ «ռազմական Շենգեն», թե՞ քննարկումները, ինչպես Բրյուսելում հաճախ է պատահում, կբախվեն բյուրոկրատական խոչընդոտների, ցույց կտա ժամանակը: Բայց «նախօրոք պատերազմի թատերաբեմ ստեղծելու» գաղափարը, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականն է հնչեցրել, արդեն իսկ խիստ զգուշացնող է: Եվրոպայում ակնհայտորեն Ռուսաստանի հետ ռազմական բախման հավանականությունը չեն բացառում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test