Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ողջունում է «Օրբելի» վերլուծական կենտրոնում անցկացվող «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովը: Ըստ նրա՝ նման ֆորումներ պետք է շատ անցկացվեն:
«Մենք պետք է համբերատար մեր խաղաղության քաղաքականությունը տանենք»,- շեշտում է Գրիգորյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում նա խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ճանապարհների ապաշրջափակման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այլնի մասին:
Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի տարածքով ՀՀ հացահատիկ տեղափոխելու քայլով Ադրբեջանը ազդակ ուղարկեց Թուրքիային՝ հասկացնելով՝ իմաստ չունի սահմանը փակ պահել:
Ստեփան Գրիգորյանը նաև խոսել է Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված աղմուկի մասին:
Վերջինս կարծում է, որ նա պետք է հրաժարական տա. «Երբ մարդը սքեմ է հագնում, բայց քաղաքական դիրքորոշում ունի, ճիշտ չէ: Վեհափառը չի արտահայտում հայ ժողովրդի շահերը, որը վտանգ է Հայաստանի համար»:
Ըստ Գրիգորյանի՝ Կառավարություն-Եկեղեցի հակասություններն ունեն խոր արմատներ, և դրանք կապվածություն ունեն այլ երկրի հետ, այն է՝ Ռուսաստանը:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test