Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վլադիմիր Գասպարյանի զոքանչի անունով գրանցված անշարժ գույքի պայմանագիրը կլուծարվի sputnik sputnik

time
Վլադիմիր Գասպարյանի զոքանչի անունով գրանցված անշարժ գույքի պայմանագիրը կլուծարվի
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ՀՀ դատախազությունը ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված, Դրախտիկում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը լուծելու մասին միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու պայմանագիրը և պարզել է, որ Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40.900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ին: Ընկերությունը շուրջ մեկ տարի անց՝ 2008 թվականի հունիսի 9-ին, վերոնշյալ հողամասից 74 հա կառուցապատման իրավունքը վաճառվել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մորը՝ Հեղուշ Գալստյանին, նույն տարում գրանցվել է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը, տրվել պետական գրանցման վկայական»,–ասված է հաղորդագրությունում։
Գեղարքունիքի նախկին մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ վերոնշյալ 0.74 հա հողամասի կառուցապատման համար: 2011 թվականի փետրվարի 25-ին գրանցվել է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը և տրամադրվել պետական գրանցման վկայական:
Դատախազությունը նաև պարզել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին, նշված հասցեում ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինությունը:
«Կադաստրային գործում բացակայել են շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները»:
Այսպիսով, պարզվել է, որ 2010 թվականին պաշտոնեական դիրքը չարաշահել են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյաները։
Ուսումնասիրության արդյունքներով՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test