Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025․ Ստրասբուրգում քննարկում են՝ ինչպե՞ս վերակենդանացնել ժողովրդավարությունը aravot.am aravot.am

time
Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025․ Ստրասբուրգում քննարկում են՝ ինչպե՞ս վերակենդանացնել ժողովրդավարությունը

«Երբ վստահությունն անկում է ապրում, երբ ապատեղեկատվություն է տարածվում, երկխոսությունն իր տեղը զիջում է առճակատմանը, ամբողջ համակարգն է փլուզվում»,-Ստրասբուրգում անցկացվող «Ժողովրդավարությունը վտանգված է. ինչպե՞ս կարող ենք այն վերակենդանացնել» ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025-ի բացման արարողության ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը:

Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025․ Ստրասբուրգում քննարկում են՝ ինչպե՞ս վերակենդանացնել ժողովրդավարությունը

Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը միավորում է քաղաքականություններ մշակողներին, ակտիվիստներին, փորձագետներին, մտավորականներին և երիտասարդներին ամբողջ աշխարհից։ Նոյեմբերի 5-7-ն անցկացվող ֆորումի ընթացքում նրանք ուսումնասիրում են քաղաքացիների՝ ժողովրդավարությունից հրաժարվելու պատճառները և փնտրում լուծումներ՝ ժողովրդավարական մշակույթն ամրապնդելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու և քաղաքացիական մասնակցությունը խթանելու համար։

Թեոդորոս Ռուսոպուլոսի համոզմամբ՝ երբ քաղաքական գործիչները դառնում են ցինիկ, երբ համակարգերը դադարում են լսել, երբ գաղափարները փոխարինվում են վախով կամ մանիպուլյացիայով, այդ ժամանակ երիտասարդները դադարում են դեղձանիկի պես երգել․ «Եթե մենք կորցնենք ձայնը, մենք կկորցնենք ահազանգը։ Երբ լռեցնենք ձայնը, ամբողջ համակարգը կոլապսի մեջ կհայտնվի։ Պետք է լսենք երիտասարդներին, որոնք ամենազգայունն են։ Երիտասարդներն են ժողովրդավարության հիմնասյուները։ Եկեք լսենք մեր դեղձանիկներին, որոնք առաջինն են արձագանքում, որ ինչ-որ բան այն չէ»։

Ըստ ԵԽԽՎ նախագահի՝ պետք է սկսել վստահության վերականգնումից․ «Եկեք վերականգնենք վստահությունը, մասնակցությունը դարձնենք իմաստալից, երկխոսությունը բաց և հավասարակշռվածությունն իրական, որովհետև ժողովրդավարությունն առանց թթվածին չի կարող գոյատևել, իսկ թթվածինը մեր վստահությունն է։ Եթե պահպանենք այն, դեղձանիկները կերգեն, իսկ եթե երգ կա, ուրեմն կա կյանք և դեռ հույս էլ կա ժողովրդավարության համար»։

Մալթայի արդարադատության և շինարարության ոլորտի բարեփոխումների նախարար, Նախարարների կոմիտեի Մալթայի նախագահության ներկայացուցիչ Ջոնաթան Աթարդի կարծիքով՝ ժողովրդավարության հաստատման համար կոնկրետ որոշումների կայացում է անհրաժեշտ։

Նա հայտարարեց․ «Ժողովրդավարությունը ոչ միայն մեր համակարգերի, այլև հավաքական պատկերացումների մասին է։ Ի՞նչ է նշանակում ապրել ժողովրդավարական հասարակությունում մեր ժամանակներում։ Միայն լսելով չի հաստատվում ժողովրդավարությունը, այլ համոզմունքով գործելով, ինչին հետևում է որոշումների կայացումը։ Համոզված եմ, որ ժողովրդավարությունը պետք է թարմացվի ամեն հաջորդ սերնդի կողմից։ Ապատեղեկատվության տարածման, բևեռացման դարաշրջանում մեր խնդիրը պետք է լինի հաստատել վստահություն ոչ թե անցյալի հիշողություններով, այլ նոր ժողովրդավարական երևակայության տեսանկյունից»։

Նշենք, որ ժողովրդավարության համաշխարհային ֆորումի ընթացքում քննարկվում են թեմաներ, ինչպիսիք են լրատվամիջոցների վերափոխման ազդեցությունը ժողովրդավարության վրա, մշակույթի և մշակութային քաղաքականության դերը, քաղաքացիների մասնակցությունը, ժողովրդավարության հիմքերի ամրապնդման համար և այլ թեմաներ։

ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարեց՝ ավելի ու ավելի շատ ենք լսում այն մասին, որ ժողովրդավարությունը դանդաղում է․ «Մենք պետք է դիմակայենք այս մարտահրավերներին։ Պետք է ունենանք քաջություն գործելու, պետք է գործենք կարգուկանոնով»։

Ալեն Բերսեն ցավով նշեց՝ վստահությունը ժողովրդավարության հանդեպ գնալով նվազում է․ «Փաստացի ունենք ուժեղ բանակներ, բայց թույլ ժողովրդավարություն։ Իսկ ապատեղեկատվության հիմնական թիրախը հենց ժողովրդավարությունն է։ Դրա համար մենք պետք է ժամանակին գործենք։ Իրական անվտանգությունը համակարգերն են, մարդիկ, վստահությունը, օրենքները, որոնք գործում են հավասարության սկզբունքով։ Ժողովրդավարական անվտանգությունը Եվրոպայի համար առաջնային խնդիր է»։

Եռօրյա ֆորումի ընթացքում ներկայացվում են նաև գեղարվեստական ​​​​ներկայացումներ, ցուցահանդեսներ՝ նվիրված Ուկրաինայի՝ Եվրոպայի խորհրդի անդամակցության 30-ամյակին, Բելառուսում քաղբանտարկյալներին, մալթական արվեստին։

Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025․ Ստրասբուրգում քննարկում են՝ ինչպե՞ս վերակենդանացնել ժողովրդավարությունը

Գաղափարներին նվիրված նիստը կներառի աշխարհի տարբեր երկրներից նորարարական նախագծեր։ 2012-ից մեկնարկած ամենամյա Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին խորհել ժողովրդավարության մասին և վերլուծել դրա թերություններն ու սահմանափակումները՝ գեներացնելով նոր գաղափարներ մարտահրավերներին դիմակայելու համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test