Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ-ականի սպանության նոր մանրամասներ են ի հայտ եկել hraparak.am hraparak.am

time
ՔՊ-ականի սպանության նոր մանրամասներ են ի հայտ եկել

Տասն օր առաջ Դավթաշենում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով մահացել էր 33-ամյա բլոգեր Շմավոն Աթոյանը: Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ է, բլոգեր։ Նա վերջին շրջանում միացել էր եկեղեցու դեմ արշավին, ընդդիմադիրների հասցեին վիրավորական գրառումներ էր կատարում, ուստի ոմանք փորձեցին նրա սպանությունը քաղաքականացնել եւ, ինչպես ասում են` ընդդիմության «գրպանը գցել»։ Սակայն երեկ սպանության մեջ մեղադրվող պաշտպան Հայկ Ալումյանը «Հրապարակին» տված հարցազրույցում պնդում էր, որ բացարձակապես ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա այդ գործում:

Քննչական կոմիտեից դեպքի վերաբերյալ նախօրեին միայն հաղորդել էին․ «Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին: Սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ բացի «սպանություն» եւ «հրազենի ապօրինի շրջանառություն» հոդվածներից, նախաքննական մարմինը «ծեծ եւ խուլիգանություն» հոդվածներն էլ է դրել այս վարույթով: Սակայն դա վերաբերում է սպանված Շմավոն Աթոյանի եւ նրա հետ եղած անձանց գործողություններին: Սպանության մեջ մեղադրվողը, որն այժմ կալանավորված է, նրանց կողմից ծեծի է ենթարկվել։ Իրավապահ համակարգից մեզ մանրամասներ են հայտնել դեպքի մասին: Ըստ մեր աղբյուրի՝ այժմ կալանքի տակ գտնվող անձն ընկերուհուն ճանապարհել է տուն, երբ բազմաբնակարանային շենքից դուրս է եկել՝ Աթոյանը ընկերների հետ նրան բռնել են եւ սարսափելի ծեծի ենթարկել, որի ընթացքում էլ ծեծվողն իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել՝ մահացու վնասվածք հասցնելով Շմավոն Աթոյանին։ Այս պահի դրությամբ դեռեւս պարզված չեն Շմավոն Աթոյանի հետ երիտասարդին ծեծի ենթարկողների ինքնությունները, բացի Աթոյանից այլ տվյալ, այլ անձի ինքնություն նախաքննական մարմինը չի ճշտել։

Քննչական կոմիտեին հարցրինք՝ քրեական վարույթը նաեւ «խուլիգանություն եւ ծեծ» հոդվածներով է հարուցվա՞ծ: Մեզ պաշտոնապես հաղորդեցին, որ` այո․ «Ունենք 155-րդ հոդվածի 1-ին մաս, 335-րդ հոդվածի 1-ին մաս եւ 297-րդ հոդված, վերջինս «խուլիգանությունն» է»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test