Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Շոյգու. Կովկասում իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում mediamax.am mediamax.am

time
Շոյգու. Կովկասում իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Մոսկվայում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է երկկողմ օրակարգը:

ԱԽ գրասենյակից հայտնել են, որ հանդիպումը կայացել է ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպման շրջանակում:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ եւ անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը:

Հանդիման մասին ռուսական կողմը հայտնում է, որ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն»։

«Մեզ համար կարեւոր է համադրել դիրքորոշումները։ Այն, ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին՝ թե՛ Կովկասում ընդհանրապես, թե՛ Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ուշադրությունն ու խորհրդակցությունները», – ասել է Շոյգուն:

Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել «կիսվել տարածաշրջանի իրավիճակի մանրամասներով»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test