«Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումների մոլեգնող ալիք է, բոլորին հասնում է․ Սերժ Սարգսյանը եւ իր կուսակից ընկերները 7 տարի քաղաքական հետապնդումների եւ քաղաքական իմաստով շինծու գործերի եւ դատական նիստերի մեջ են»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործերով դատախազության հրատապ միջնորդություններին՝ հանրապետությունից բացակայելու արգելքի վերականգման պահանջով։
«Սա շարունակվելու է։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է քաղաքական օպոնենտներին՝ տարաբնույթ պետական լծակներ օգտագործելով, իրավական համակարգը շահարկելով՝ քաղաքականությունից դուրս դնելու փորձեր անելով։ Որտե՞ղ է հասել գործ կարելու կամ մեղադրանք սարքելու քաղաքականությունը, որ մարդուն, ով ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանին, Արցախին, կարող են նման զավեշտի մեջ մեղադրեն։ Էլ կարծես սարքելու բան չկա, փորձում են մատից սարքած նման զավեշտներով գործել»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ նման սցենարը իշխանության կողմից սպասելի էր չէ, ինչո՞ւ չի ստացվում կանխել այս անընդհատ կրկնվող գործընթացը, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ հակաժողովրդավարական զարգացումները երկու ձեւով կարելի է զսպել․ մեկը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ինչը չի ստացվում դեռ, քանի որ իր գնահատմամբ, ընդդիմադիր ուժերի մի զգալի մասը առավել մտածում է առաջիկա ընտրություններում հաղթելու մասին, քան օր առաջ եւ համատեղ ուժերով Նիկոլ Փաշինյանից ազատվելու։ Երկրորդ տարբերակը՝ դրսի ճնշումներն են, որոնք ևս այս պարագայում չեն լինի, քանի որ Արմեն Աշոտյանի համոզմամբ, արեւմուտքը բացահայտ կրկնակի ստանդարտներով է առաջնորդվում՝ Նիկոլ Փաշինյանը դրսում իրենց շահերին սպասարկող քայլեր է անում, նրանք ներսում աչք են փակում Փաշինյանի գործողությունների վրա։
Արմեն Աշոտյանը «փուչիկ» է համարում Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ն ԵՄ ընդգրկելու օրակարգը, բայց նաեւ հեգնում է՝ գործող իշխանության խաղաղության օրակարգի մասին խոսելիս․ «Մենք ավելի շուտ կմտնենք ԵՄ, քան Նիկոլ Փաշինյանն իր օրակարգով Հայաստանին խաղաղություն կբերի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test