-Իմ երազանքն է՝ հայ-թուրքական սահմանը օր առաջ բացվի: Եկող տարվա հունվար-փետրվարին շատ լավ զարգացումներ պետք է տեսնենք: Նախ եւ առաջ այդ ժամանակահատվածում սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար է լինելու, դրանից հետո հուսամ՝ մի քանի ամսվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար էլ կբացվի,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Օրբելի ֆորումի» շրջանակներում Հայաստան եկած Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, հայազգի Կարո Փայլյանը:
Այդ պայմանավորվածությունները ե՞րբ են ձեռք բերվել, ի՞նչ հարցերի շուրջ քննարկման շրջանակում՝ հարցին, Կարո Փայլյանը չպատասխանեց, միայն ասաց՝ Թուրքիան առաջ շարժվել է ուզում. «Այս ամիսները շատ որոշիչ պետք է լինեն ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների առումով: Եթե արեւմտյան երկրներն էլ մի քիչ օգնեն Թուրքիային ու Բաքվին համոզելու համար, կարծում եմ՝ ամեն ինչ կարող է շարժվել միասնաբար»:
Հարցին, թե Թուրքիան է՞լ ինչին է սպասում ճանապարհների ապաշրջափակման ու սահմանի բացման համար՝ հաշվի առնելով, որ ցորենով բեռնված բեռնատարը մոտենում է ՀՀ սահմանին, պարոն Փայլյանն այսպես արձագանքեց. «Թուրքիան տեսավ, որ կռիվներով ամեն ինչ կորցրեց: 2020 թվականի կռվով կարծեց թե շահ պետք է ունենա Կովկասում, բայց ՌԴ-ն ու մյուս երկրները ունեցան շահ: Թուրքիան հասկացավ՝ միայն խաղաղության ճամփայով, սահմանները բացելով՝ շահ կունենա: Շատ մեծ առիթի պատուհան կա, բայց կարծում եմ ՝ Ալիեւը հիմա հաշիվ է անում՝ ինչ կկորցնի, ինչ կշահի: Սրա բանալին էլ զարգացումներն են, ներդրումներն են Թրամփի TRIPP-ի ներդրումը պետք է օր առաջ շարժվի» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test