Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ի 40 մլն դրամանոց կահույքը մաս-մաս փշրվում է․ՔԿ նախագահը և պատգամավորը հայտնվեցին արտառոց իրավիճակում armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ի 40 մլն դրամանոց կահույքը մաս-մաս փշրվում է․ՔԿ նախագահը և պատգամավորը հայտնվեցին արտառոց իրավիճակում

Ազգային ժողովի հայտնի Ոսկեզօծ դահլիճը և 334 դահլիճները վերանորոգելու համար, ինչպես ArmLur.am-ը բացահայտել էր, խորհրդարանը ծախսել է 90 մլն 988 հազար դրամ՝ գրեթե 238 հազար 157 ԱՄՆ դոլար։ Այս միլիոններից հետո առաջին իսկ օրը պոկվել էր դռան բռնակը, իսկ այսօր պոկվել են նոր ձեռք բերված սեղանների դարակային հատվածի փայտերը։

Այսօր ահա ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ դահլիճի բացմանն օրը սկզբում բողոքեց Աժ պատգամավոր Գեղամ Նազարյանը, որ առաջին օրն իսկ բռնակը ձեռքներում է մնացել և պոկվել։ Այսօր ահա Քննչական կոմիտեի ղեկավարի զեկուցման ընթացքում պոկվեց իր իսկ սեղանի փայտերը պոկվեցին, իսկ քիչ անց ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի զբաղեցրած սեղանի փայտերը փլվեցին։

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովը այս դահլիճների կահույքի համար առանձին պայմանագիր է կնքել 40 մլն դրամ արժեքով։ Այս պայմանագրով գնվել է 2 դահլիճների եւ նախասրահի համար նախատեսված կահույք՝ աթոռներ, սեղաններ, ամբիոն. փոխվել են նաեւ օդորակիչները եւ դարձել ներկառուցված։ Սակայն ինչպես տեսնում ենք վերանորոգված դահլիճում աթոռները ոչ միայն փոխված չեն, ավելին դրանք չափից շատ օգտագործված են, մաշված և պատառոտված։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test