«Օրբելի Ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարին հարց է ուղղել նաև ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության լրագրողը՝ հետաքրքրվելով ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ:
Միրզոյանը, պատասխանելով հարցին, նախ ասել էր, որ կուզենար Երևանում գտնվող լրագրողը իրեն ուղղեր հարց, որը չէր լինի պաշտոնական Բաքվի խոսույթը:
«Մեր պատասխանը շատ միանշանակ է: Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ: Ես նշեցի արդեն՝ խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենաէական հարցերի շուրջ համաձայնությունները ձեռք բերված են, ստորագրված են, հրապարակված են, բայց կան հարցեր նաև, որոնց շուրջ երկու երկրները չեն համաձայնում: Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է»,- ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ երկու երկրներն արձանագրել են՝ այդ հարցում չունեն համաձայնություն:
Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ խաղաղությունը հաստատված է, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները սահմանին վայելում են խաղաղությունը, քննարկվում են քաղհասարակությունների շփումները, փորձագետների ու լրագրողների այցերը:
Միրզոյանը նաև հույս է հայտնել՝ առաջիկա գործընթացները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը և խորհրդարաններում վավերացմանը:
«Հայաստանի Հանրապետության կողմից ունենք այդ քաղաքական կամքը, գնում ենք այդ ճանապարհով, չենք տրվում որևէ պրովոկատիվ ուղերձների կամ խոսակցությունների: Հուսանք, որ առաջիկայում կունենանք համաձայնագրի ստորագրում, հետո՝ համաձայնագրի վավերացում»,- ասել է նախարարը և հավելել, որ իշխանությունը Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին խոսել է 2018 թվականի վերջերից, սակայն դա միայն ներհայաստանյան օրակարգի մաս է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test