Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն 200 հազար դրամ a1plus.am a1plus.am

time
Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն 200 հազար դրամ

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում) (երկու դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարքներ կատարելու համար (երկու դրվագ)։

2020 թվականի հունիսի 24-ին դատախազը քրեական գործից անջատված մասը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատախազը նաև քաղաքացիական հայց էր հարուցել ամբաստանյալներ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի և Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դեմ՝ հայցելով.

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճռով՝

Դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի:

2024 թվականի օգոստոսի 16-ին դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

2025 թվականի մայիսի 27-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և բեկանված մասով նոր դատական ակտ կայացնելու մասին: Մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտով Վարդան Թունյանը մեկ դրվագով արդարացվել էր և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Վլադիմիր Գասպարյանից ՀՀ պետական բյուջե որպես հանցագործություններով պատճառված վնասի հատուցում 35 միլիոն դրամ բռնագանձելու մասին դատախազի պահանջն ամբողջությամբ բավարարվել էր:

Միաժամանակ, Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարված՝ Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի և Գուրգեն Գրիգորյանի դեմ ներկայացված 7 միլիոն 954 հազար դրամի քաղաքացիական հայցը թողնվել էր առանց լուծման (Դատախազությունն առաջիկայում քաղաքացիական հայց կներկայացնի), իսկ Վարդան Թունյանի դեմ 6 միլիոն դրամի հայցը բավարարվել էր մասնակի: Դատավճիռը մնացած մասով թողնվել էր անփոփոխ:

2025 թվականի հուլիսի 23-ին Դատախազության կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը վարույթ չի ընդունվել:

Այսպիսով, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ. ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test