Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երևանի քաղաքապետն արդյոք տեղյա՞կ է, որ Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա անավարտ թողած ասֆալտապատումը պատուհաս է դարձել վարոդների համար. գիշերային ժամերին վթարների պակաս չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս գործակարգավարական նիստերի ժամանակ հորդորում, երբեմն էլ՝ խիստ հանձնարարականներ է տալիս, որպեսզի երբ «Վեոլիա ջուր»-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ն եթե աշխատանքներ են կատարում, ու փորում են ասֆալտը, ապա վերջում պարտավոր են 1-2 օրվա ընթացքում այդ հատվածում կատարել ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ աշխատանքները անավարտ չեն թողնում միայն «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ն, մինչդեռ թե՛ «Վեոլիա ջուր»-ը, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ամեն անգամ աշխատանքները թողնում են կիսատ, թերի աշխատանքի արդյունքում էլ այդ հատվածներում տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, փոսերի մեջ ավտոմեքենաներ են հայտնվում, վարորդները ավտոմեքենաները հետո տեղափոխում են իրենց սրտի արհեստավորի մոտ, երբեմն էլ այդ փոսերի պատճառով ավտոմեքենաները գլխիվայր շրջվում կամ կողաշրջվում են: Արդեն մի քանի օր է՝ Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհահատվածում աշխատանքներ են կատարել, որից հետո այդ հատվածը, մանավանդ գիշերային ժամերին, վարորդների համար դարձել է մի իսկական գլխացավանք: Ամեն օր ավտոմեքենաներ են կոտրվում, հիմնականում՝ գիշերային ժամերին, քանի որ վարորդները ընկնում են այդ անհարմար, մի քանի մետր կիսաասֆալտապատ հատվածի մեջ, որոշ դեպքերում էլ փորձում են շրջանցել այդ հատվածը ու տեղի է ունենում ավտովթար: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test