Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Լսելով ձեզ՝ ինձ թվաց Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում. լրագրողը՝ Միրզոյանին aravot.am aravot.am

time
Լսելով ձեզ՝ ինձ թվաց Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում. լրագրողը՝ Միրզոյանին

-Երբ խոսում էիք ԵՄ եւ այլ կազմակերպություններին միաժամանակ անդամակցելուց, լսելով ձեզ՝ ինձ թվաց Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում,- այսօր «Օրբելի ֆորումի» ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր հարցը տալուց առաջ այսպիսի նախաբանով սկսեց արտասահմանցի լրագրողներից մեկը:

Հետո հարցը ձեւակերպեց՝ ճիշտ չի՞ լինի արդյոք, եթե ՀՀ-Ադրբեջանի միջեւ խաղաղության հարաբերությունները կառուցվեն «ժողովուրդ ժողովրդի» միջեւ, հիմա այդ հարաբերությունները «պետությունից պետության» միջեւ են:

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Խաղաղությունը հաստատված է, բայց դեռ մնում են հարցեր, որոնք ենթակա են կարգավորման: Մեկը կնշեի հենց քաղաքացիների միջեւ կապերը, երկու հասարակությունների միջեւ կապերը: Այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու: Դրա կարիքը կա, բայց այս պահին հասարակության մտավոր հաշտեցման բացակայությունը պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, վերքերով, որոնք շատ թարմ են, հաղթահարելու խնդիր կա»:

Անդրադառնալով ՀՀ- Թուրքիա հարաբերություններին՝ Միրզոյանը նկատեց, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին:

-Ադրբեջանի հետ ունենք կառավարությունների միջեւ հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, պետք է աշխատանքներ տարվեն հասարակությունների հաշտեցման ուղղությամբ: Իսկ Թուրքիայի դեպքում տարիներով փակ սահմանների պայմաններում մարդիկ այցելել են իրար, առեւտուր է եղել, խնդիրն այն է, որ երրորդ երկրով է եղել այդ առեւտուրը:

Ժողովուրդների շփման խնդիրը Թուրքիայի հետ չենք ունեցել, խնդիրը փակ սահմաններն են, չկան դիվանագիտական հարաբերություններ: Բայց հիմա ունենք հստակ երկխոսություն Թուրքիայի հետ,- ասաց Միրզոյանը:

Մեկ այլ հարցի, որը վերաբերում էր Միացյալ Նահանգների առաջարկին՝ 99 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արեւելյան շրջանները կապում է Նախիջևանին, ի պատասխան պարոն Միրզոյանը շարունակեց. «ԱՄՆ ներկայությունը նոր չէ տարածաշրջանում: Հայաստանում էլի կան ընկերություններ, որոնք ունեն ամերիկյան մասնակցություն»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test