Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել»․ Լևոն Զուրաբյան mamul.am mamul.am

time
 «Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին՝ - ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ, - կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը, - կորցրեցինք 5,000 մարդկային կյանք, - հանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում, - հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, - ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն, - ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, և այդ ամենից հետո, - միևնույն է չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ, - չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացում, - մեզանից պահանջում են հանել Սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա, - մեզանից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ, - մեզանից պահանջում են 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, - մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնության «դենացիֆիկացիա», ներառյալ «տարածաշրջանային անվտանգության սպառնալիք»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում: Հա, հաստատ վստահեցինք: Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test